Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ծխելու հնարավորությունն ապահովելուց հետո՝

— Ուրեմն մի բաժակ ջուր տվեք, խնդրեմ։

Մոտ էր ջրի տեղը, մի բաժակ ջուր տվեց սևամորթ կինը, մեջք սառույցի փոքրիկ մի կաոր էր լոզում։ Խմեցի, այո սաույցի կտորն ամբողջ մարմինս հովացրեց։

— Գիշեր բարի,— ասաց սևամորթ կինը, աչքեր փայլակեց, մի փոքրիկ շարժումով սև գնդիկները կորսվեցին, ձյունի պես սպիտակեց աչքի խոռոչը և հեռացավ։ Ես, միտս դրի վեր կենալ, գնալ ծխելոլ սենյակը, մի գչանակ քաշել, քաշել մինչև ոսկորներիս ծուծը և վերադառնալ, բայց ո՜չ գնացի և ո՜չ էլ իմացա, թե ինչպե՜ս քնեցի, միայն առավոտյան, երբ աչքերս բացի՝ հիշեցի, որ այն դիրքումն էի՝ երբ միտք էի անում գնալ և ծխել։

Գիշերը երազեցի։ Խառնիխուռն ոչինչ չկար այդ երազում, պայծառ, վճիտ, ուրախ մի երազ, պարում էի ջահազարդ մի դահլիճում, պարում էի ջահազարդ իմ մոր հետ։ Մայրս եկել էր Ամերիկա, առանց իր գավառական Հարերը փոխելու, նա հագել էր արյան գույն մետաքս, սրմայով բանված վրան, ճակատին ոսկի շարած, մի խոշոր ադամանդ խրած սև մազերի մեջ, որը փայլում էր ինչպես մեկ հատիկ կրակը չվառված ածախի դեզում։ Համբուրում էր ինձ մայրս, համբուրում էր այնպիսի հրճվանքով և կրքով, կարծես երիտասարդ հայրս չինեի նոր հանդիպած իրան, պարում էր նա, գավառացի այդ միամիտ, աղոթող կինը մի վալս, փոթորկալի, ցանկահարույց, կայթում էին նրա ոտները, ինչպես ոտները սլավոնական պարուհու։ Աղոթքներից, հայկական եկեղեցու մթնշաղից, խնկից, ու մոմից հեռու, նա գրկել էր իմ հոգին որպես սիմվոլն ուրախության, երիտասարդ աշխարհի։ Ապա նա ուզեց պարել առանձին, սուրբ գրքի և ճաշու ավետարանի ընթերցող մայրս սկսեց պարել մեկն այն ֆանտաստիկական պարերից, օձապտույտ, մրրկալից նազանքների խոլական, ամեհի մի պար, որի նմանը չի պարել ո՜չ մի սպանուհի բոլոր ժամ տնակներում և ո՜չ մի արաբ կամ հնդիկ աղջիկ խորախորհուրդ այդ երկրների նախագարյան պատմությունից մինչև հիմա։

Մայրս շարունակում էր իր ամեհի, վայրենատենլ պարը, երբ հանկարծ իմ ամբողջ հոգին լցվեց արցունքով, վազեցի,