Խաղի ընթացքում Բրեմըրը և Պրոդոբոբոբոբոլոսը սկսեցին իրար հետ կռվել:
-Դուք փաս ասացիք,- պնդում էր հույնը:
-Ես փաս չեմ առել,- պնդում էէր իռլանդացին:
-Դուք ստախոս եք,- գոռաց հույնի գլխին իջեցնելու, երբ ես և Բալթաճիսը խոստովանեց , որ փաս ասողն ինքն է եղել, ես էլ հաստատեցի: Պրոդոբոբոբոբոլոսը հավատաց, ձեռքը երկարեց Բրեմըրին, ժպտուն և խեղճացած հարեց.
-Եղբայր իմ, ներողություն եմ խնդրում:
Բրեմըրը անկեղծ և խոր բավականությամբ ժպտաց, բըռնեց իրեն երկար ձեռքը, ուժգին սեղմվեց և ձախ ձեռքով էլ թափ տվեց նրա ուսը:
-Լավ,լավ, շարունակենք,-ասաց:
Մենք շարունակեցինք խաղը:
Խաղի ընթացքում Բալթաճիսը ծաղրում էր Պրոդոբոբոբոբոլոսին:
-Դու ով ես, որ Հունաստանի արժեքը, մեր փառապանծ հայրենիքի արժեքը, մեր փառապանձ հայրենիքի արժեքն իմանաս,-ասում էր:
-Ես քո հայրենիքի ամբողջ կշիռը գիտե,- պատասղանում էր Պրոդոբոբոբոբոլոսը և մի «թագավոր» խփում սեղանին, ասելով.- այս թագավորն ավելի արժեքն ունի ինձ համար, քան քո Կոստանդին թագավորը:
-Դուք շատ եք առաջ գնում,-բղավեց Բալթաճիսը:
-Ես գնում եմ, բաըց դուք առդեն գնացել եք, եթե շատ երկարացնեք, ջրի շիշը ձեր գլխին կտամ:
-Դուք ինձ անպատվում ոք անձնապես:
-Քեզ էլ, քո թագավորին էլ,- աղաղակեց Պրոդոբոբոբոբոլոսը և թքեց գետնին:
Բալթաճիսը ձեռքը մեկնեց իր անկողնի երկացրեց գավազանին, Պրոդոբոբոբոբոլոսն էլ ձեռքը երկարեց ջրի շշին և բռնեց հակառակորդի վզից, բայց Բրեմըրը բռնեց Բալթաճիսին և ես էլ՝ Պրոդոբոբոբոբոլոսին:
Եթե այսպես շարունակեք,- սկսեց Բրեմըրը,- մենք կդիմենք նավապետին և կխնդրենք, որ մեր կաբինը փոխեն. մենք չենք ձեզ հետ ապրել: