Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տիգրանն առավոտյան շատ կանուխ զարթնեց: Երեկոյան նա ձեռքին ուներ լրագրի մեջ փաթաթված մի կապոց, որ դրել էր սեղանի վրա: Տիգրանը բաց արեց կապոցը: Գիշերանոց նման երկար, շապիկ նման մի զգեստ էր: Տիգարանը հագավ այդ շապիկը, որ հասավ ծնկներին: Շապկի կռնակի և կրծքի վրա կարմիր տառերով գրված էր՝

Քվե տվե՛ք մր. Հիբըն Ֆուլլրին,

Նա ժողովրդի բարեկամն է:

Ապա դրեց մի բարձր, քառակուսի և սպիտակ գլխարկ, խոհարարի գլխարկի նման, որի յուրանչյուր կողմի վրա գրված էր.- Հիբըն Ֆուլլըր, Հիբըն Ֆուլլըր, Հիբըն Ֆուլլըր, Հիբըն Ֆուլլըր:

- Մնաս բարով, - ասաց Տիգրանը և աճապարեց դուրս:

- Երեկոյան արի՛ ինձ մետ,- ասացի:

- Ո՛չ, էլ չեմ գա, դու ինձ է՛լ երբեք չես տեսնի:

Տիգրանը աղքատացել էր և վարձվել էր հանրապետական կուսակցության ագիտացիայի բաճին կողմից, որպեսզի հագնի այդ այլանդակ շապիկը և գլխարկը և ման գա օրական 12 ժամ Նյու-Յորքի փողոցներում: Ամենամեծ այն էր, որ այդ վարձկանները պարտավոր էին փողոցներում, օրական 12 ժամ, գրիմասներ անել, զանազան տեսակի միմոսություններ, որպեսզի ուշադրություն գրվեն:

Նյու-Յորքի փողոցներում Տիգրանի նման հարյուրավորներ էին ման գալիս:

11

Ընտրության օրը, երեկոյան, ամբողջ Նյու-Յորքի արտակարգ իրարանցման մեջ էր: Ամբողջ ցերեկը քվեները ձգված էին տուփերի մեջ և երեկոյան, ժամը 6-ից հետո, պետք էր արդյունքները դուրս տրվեցին: Նյու-Յորքի բոլոր օրաթերթերի կողմից քաղաքի զանազան մասերում, պատերի վրա, ցույց էին տրվում առանձին թաղերի, արվարձանների, փողոցների, ձեռնարկ-հիմնարկների, մեծ վաճառատների, գործարանների, նավահանգստի, կայարանների քվեների արդյունքները էկրանով: Ամբողջ ցերեկը տրիբունաներից խոսում