Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Ես ուզում եմ ետ գնալ,- մրմնջաց Գերտրուդը։

Քաղաքի վաճառականը ծիծաղեց։

-Կսովորես,— ասաց կամաց, և տեսնելով, որ երկու իրար կտրող փողոցի մեջտեղում կանգնած ոստիկանը նշան է տալիս, քշեց ավտոմոբիլը և անցավ մյուս փողոցը։

Քաղաքի վաճառականն ավտոմոբիլը կանգնեցրեց մի մեծ շենքի առաջ, որի դռան վրա երկու նեգրեր մոմի աշտարակների նման կանգնած էին։ Ներսից մի երրորդ նեգր վազեց դուրս, մոտեցավ ավտոմոբիլին, առավ Գերտրուդի գյուղական պայուսակը և աճապարեց ներս, մինչդեռ քաղաքի վաճառականը Գերտրուդի ձեռքից բռնած իջեցրեց նրան ներքև, և ներս մտան միասին։

Երբ սենյակ բարձրացան, քաղաքի վաճառականը հեռախոսով կարգադրեց, որ նոր շորեր բերեն 17 տարեկան միջահասակ մի աղջկա համար։ Կես ժամից հետո Գերտրուդի համար շորեր ստացվեցին։ Գերտրուդը ամաչեց հագնվել, բայց քաղաքի վաճառականը համոզեց նրան, որ պետք է թողնի գյուղական սովոությունները, այսպիսի բաներ ամոթ չեն համարվում քաղաքում, գյուղը մնաց իր տեղում, կյանքը բոլորովին փոխվեց, գյուղացիք չեն ապրում, միայն աշխատում են, կյանքը միայն քաղաքում գոյություն ունի։

Գերտրուդը կարմրելով հանեց իր գյուղացիական շորերը, հագավ նոր շորերը և երբ մեծ հայելու առաջ տեսավ իրեն, խորունկ ուրախություն զգաց, նման այն ուրախության, որ իր հոգում ծաղկեց, երբ առաջին անգամ ֆերմերի գնած ավտոմոբիլն իրենց բակում խռխռաց և հևաց։

Երեկոյան քաղաի վաճառականը նրն շլացուցիչ պատմություններ պատմեց, պատմեց, որ Գերտրուդը կհարստանա, առատորեն կօգնի իր մորը, կապրի ազատ, անկաշկանդ, առանց հոգսի և չքավորության։ Գերտրուդը հճվեց այդ պատմությունից, բայց մտածում էր, թե երբ հնան կլինի մայրիկին փող ուղարկել ձմեռվա բոլոր պաշարի համար։

Կես-գիշերն անց էր, երբ նրանք վերադարձան հյուրանոց՝ ջահազարդ մի դահլիճում ընթրելուց և մի քիչ խմելուց հետո։ Գերտրուդը հոգնած էր երկար ճանապարհից, քաղաքի ժխորից ու տպավորություններից և ուզեց քնել։ Քաղաքի վաճառականը չհեռացավ, «մեծ եղբոր» նման Գերտրուդի