Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չծախվեց, միլիոնավոր շշերը մնացին պահեստում, և հիմա միայն նրա շիշը արժեք ունի:

— Հետո՞։

— Ես մի քիչ մտածեցի և «Միներվա»–ի անհաջողության պատճառը գտա։ Այս մի քանի օրերը, որ հեռացա համալսարանից, գնացի Չիկագո՝ մի հարուստի մոտ, ամբողջ երեք օր խնդրեցի նրա քարտուղարից ներկայանալ նրան, բայց ինձ չհաջողվեց։

Վերջապես մի բացիկ գրեցի.

Հարգելի պարոն,

Ես կարող եմ ցույց տալ ձեզ միլիոններ աշխատելու միջոցը, եթե ինձ երկու րոպե լսելու բարությունն ունենաք։

Այսքան: Երևակայիր, հաջորդ առավոտ ինձ կանչեց այդ հարուստը՝ մր. Ի. Ի. Հարտընը, և ես նրան ասացի, որ կաթող էի ցույց տալ «Միներվա» խմիչքի անհաջողության պատճառը, եթե ինձ մի միլիոն դոլլար տալու մի պայմանագիր ստորագրի՝ հաջողությունից հետո վճարելի։ Երեք օր մտածելուց հետո նա ստորագրեց այգ պայմանագիրը։

Ուոլտըր Գրողբին գրպանից հանեց պայմանագիրը և ցույց տվեց: ճիշտ էր:

— Այդ պայմանագիրը դեռևս շատ ջուր կվերցնի,— ասացի ես, ուզենալով մի քիչ էլ ինքս գործնական դառնալ, կարծելով, որ առևտրի մեջ կասկածելը հեռատեսություն և գործականություն է նշանակում։

Դու կտեսնես, պատասխանեց ինձ Գրողբին երկաթե համոզումով։— Մր. Ի. Ի. Հարտընը արդեն գնեց բոլոր պատրաստի «Միներվա»֊ի շշերը իբրև սոսկ շիշ. այժմ աշխատանքը շարունակվում է համաձայն իմ ցուցմունքների, վերջացրեց Գրողբին։

— Բայց ինչ են քո ցուցմունքները,— հարցրի։

— Հետո կասեմ,– պատասխանեց Գրողբին,— հիմա՝ երբեք։

Մեկ-երկու օրից Գրողբին էլի մեկնեց Չիկագո, իսկ ես շարունակեցի իմ առօրյան խոհանոցում և համալսարանում։

Ուոլաըր Գրոզբոլ մասին ոչինչ չլսեցի ամբողջ վեց ամիս, ինքն էլ մի բացիկ չգրեց։ Հաստատ համոզվեցի, որ նա իր