Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

4

Ես շուտով ծանոթացա նրանց կյանքի պատմության. մր. Բուկերի հայրն ստրուկ է եղել, ինքն ստրուկ է ծնվել, քաղաքացիական պատերազմով ազատվել է։ Մր. Բուկերը 20 տարեկան կորցրել է իր հորը, իսկ ինքը գինետան մեջ կեղտեր մաքրելով դառել է գինետան տեր, փող է ավելացրել, ապա ծախել է գինետունը, տեղափոխվել մեր քաղաքը, մեր հարևան տունն է գնել և զբաղվում է վերարկուների առևտուրով։

Մի օր փոքրիկ Բուկերներից մեկին բերի իմ սենյակը, շոկոլադ տվի և ուղարկեցի տուն: Երբ դրսի դուռը փակեցի և երկու քայլ միջանցքն ուզեցի անցնել, մր. Ռիգզը ցցվեց իմ դեմը, ցասումից շվարած՝ ուզում էր մի բան ասել, բայց կակազում էր, մինչդեռ տիկին Ռիգզը, ճաշարանի շեմքին կանգնած, ատամներն սպառնագին ցցած, դաժանորեն նայում էր ինձ։

— Դուք... դուք... դուք անպատվում եք մեր տունը,— հազիվ պատասխանեց մր. Ռիգզը։

— Ինչ է պատահել,— հարցրի անտաբբերությամբ:

Տիկին Ռիգզը խելագարի պես ճչաց, այնքան զայրացավ նա իմ պատասխանից, որ ուզում էր դռան փայտը կծել։

Դուք անպատվում եք մեզ գարշելի սևամորթի երեխան բերելեվ իմ տունը,— բղավեց մր. Ռիգզը:

— Ւմ— սենյակն եմ բերել,— պատասխանեցի և ուզեցի հեռանալ երբ մր, Ռիգզն իմ թևից, բռնեց անսահման զսպոզությամբ։

--Դուք պետք է հեռանաք իմ տնից,– շարունակեց նա։

— Լավ, թող ամիսը վերջանա, կգնամ,– պատասխանեցի և մտա սենյակս։

5

Դեռ ամիսը չէր վերջացել։ Մի երեկո, մամը 10-ի մոտ տուն եկա, մեր փողոցը շուռ չեկած՝ տեսա, որ մեր տան անկյանը ահավոր բազմություն էր հավաքվել, ոստիկանները կանգնած էին և կարգ էին պահպանում։ Շտապեցի։ Սևամորթ Բուկերի բնակարանն այրվում էր, հրշեջները