Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սպիտակ բլուզը: Երբ սպիտակներն առան գետին ընկած Թոմի ածելին, Թոմը գրպանից մի ուրիշը դուրս բերեց և սպառնաց շպրտել որևէ մեկի երեսին: Սպիտակներից մեկը մոտեցավ հեռախոսին, Թոմը հարձակվեց, քաշեց հեռախոսի թելը, կտրեց և ածելին ձեռքը՝ կամաց-կամաց նահանջեց դեպի դուռն ու կորսվեց բազմամարդ փողոցում։

Բորորը մոտեցան ինձ և նրա հասցեն հարցրին։

— Չգիտեմ,— ասացի ես,— նրան պատահաբար հանդիպեցի փողոցում։

1928 թ.