Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/559

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թղթերի բոցը նրանց դեմքերը ներկել էր կարմրադեղին գույնով։

Պրոֆեսոր Միքայել Մելիք-Անդրեասյանը, անձկությամբ դիտելով հրկիզված թղթերի բոցը, շշնջում էր.

— Հնից ոչ մի հիշատակ չպետք է մնա...

Երբ թղթերը մոխրացան, պրոֆեսորը դարձավ կնոջը և ասաց.

— Լենոչկա, ես փորձեցի քեզ մենակ թողնել, ներիր ինձ։

Ելենա Բեգլարովնան գլուխը հանգչեցրեց ամուսնու կրծքի վրա և սպիտակ թևերով գրկեց նրան։