Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/629

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԱՐՃ.— Թող թույլ տա իմ կայսրը, որ ես վերադառնամ Կրետե։

ՍՈՒԼԹԱՆ.— Շնորհված է։ Կգնաս Կրետե մի քանի ամսով։

ՀԱՐՃ.— Թող թույլ տա իմ կայսրը՝ պարեմ իր համար։

ՍՈՒԼԹԱՆ.— (Լկտի համբույրից հետո՝ բաց է թողնում նրան:)

ՀԱՐՃ.— (Սկսում է պարել մի կրքոտ պար:)

ՍՈՒԼԹԱՆ.— (Ընդհատելով պարը, գրկում է հարճին և կորսվում է վարագույրների ետև:)

Բ. ՍԵՆԵԿԱՊԵՏ.— (Գաղտագողի մտնելով ներս, նայում է չորս կողմը և ոչ ոքի չնկատելով՝ հեռանում է: Քիչ անց նորից է մտնում և այս անգամ սկսում է հազալ:)

ՍՈՒԼԹԱՆ.— (Վարագույրների ետևից երևալով) Ո՞վ է, ի՞նչ կա։

Բ.ՍԵՆԵԿԱՊԵՏ.— Շեյխ-ուլ-Իսլամը խնդրում է ունկնդրություն Խալիֆայից։

ՍՈՒԼԹԱՆ.— Ներս աոաջնորդեցե՛ք։

ՀԱՐՃ.— (Երևում է վարագույրների ետևից և խոնարհվելով սուլթանի առաջ՝ արագ քայլերով հեռանում է: Մտնում են Շեյխ-ուլ-Իսլամը և Հաջի Չելեբին:)

ՇԵՅԽ-ՈՒԼ-ԻՍԼԱՄ.— Ինձ վիճակված է իսլամության խալիֆային միշտ հաղորդելու մեր կրոնի նորանոր հաղթությունները։

ՍՈՒԼԹԱՆ.— Ճշմարիտ կրոնի բախտը այդպես է, Շեյխ-ու-Իսլամ, նա կտիրի ողջ աշխարհին։

ՇԵՅԽ-ՈՒԼ-ՒՍԼԱՄ.— Դրան հավատում է հավատացյալների ամբողջ բազմությունը։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Խոնարհվում է:)

ՍՈՒԼԹԱՆ.— (Ապշում է:)

ՇԵՅԽ-ՈՒԼ-ԻՍԼԱՄ.— Հաջի Չելեբին մեր պետության ամենահավատարիմ անհավատ ծառան, ընդունեց ճշմարիտ կրոնը։

ՍՈՒԼԹԱՆ.— Շնորհավորում եմ, Հաջի Չելեբի։ Իմ կայսրության մեջ դու կհասնես մեծագույն պաշտոնների։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Պաշտոններն ինձ չեն շահագրգռում, իմ վեհափառ և խան և ղազի սուլթան, ինձ շահագրգռում է լույսը ճշմարիտ կրոնում։ Ես տեսնում եմ այն իմ