Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/635

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ՊԱՏԿԵՐ
Մի սենյակ Հաջի Չելեբու ապարանքում: Մտնում են Սըրմա խաթունը և Սիրանուշը։

ՍԸՐՄԱ.— Չեմ կարող հավատալ, որ նա իսլամանա։

ՍԻՐԱՆՈՒՇ.— Նայած թե ինչ է պատահել, մայրիկ։ Կարծում եմ, Որ Տյուզյանների աճուրդի ժամանակ Իսխել հրեային ապտակելը, մեր կրոնին հասցրած նախատինքի համար, Երկանյան ամիրային կարող էր դնել քաղաքական շատ անհանգիստ կացության մեջ։ Դժվար թե հայրիկը սխալներ գործի, մայրիկ, դու գիտես նրա անսահման իմաստությունը քաղաքական և առևտրական խնդիրներում։

ՍԸՐՄԱ.— Կրոնի դեմ եղած նախատինքի համար կրոնը մոռանա՞լ։ Ամիրան չէր անի այդ։ ՍԻՐԱՆՈՒՇ.— Մայրիկ, դու պետք է ըմբռնես քաղաքական կացությունը։ Դեռ չի սառել Տյուզյանների արյունը։ Ամիրայական դասի համար ստեղծված է անելանելի կացություն։

ՍԸՐՄԱ.— Եթե ստիպեին նրան իսլամություն ընդունել, նա կնախընտրեր գլխատվել Տյուզյաններից հետո։

ՍԻՐԱՆՈՒՇ.— Հայրիկը այդպես բան չէր անի։ (Լռություն:)

ՍԸՐՄԱ.— Կացությունը պարզ է։ Վտանգ է սպառնում ամիրայական դասին։