Jump to content

Էջ:Վայրի կարապներ (The Wild Swans).pdf/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Էլիզայի սիրտը արագ բաբախել սկսեց, որովհետև կարապները անասելի արագութեամբ դէպի ցած սլացան. բայց շուտով մեղմացնելով իրենց թռիչքը, նրանք առաջ գնացին: Արևի կէսը արդէն թագնուել էր ծովի յետևում, երբ Էլիզան նկատեց մի փոքրիկ ժայռ: Արևը արագ իջնում էր և արդէն աստղի չափ էր երևում. այդ րոպէին կարապները կանգնեցին ցամաքի վերայ: Արևը մայր մտաւ: Էլիզան նայեց իր շուրջը և տեսաւ եղբայրներին մարդկային կերպարանքով։ Ժայռը շատ փոքր էր և նրանք հազիւ էեն տեղաւորւում այնտեղ: Կատաղած ալիքները դիպչում էին ժայռին և ջրի ցնցուղները թափւում էին Էլիզայի վրայ: Երկինքն անդադար փայլատակում ու որոտում էր, և այդ ահռելի րոպէին նրանք, ծնկաչոք, ձեռքերը դէպի երկինք տարածած, ջերմեռանդ սրտով աղօթում էին Աստծուն և այդպիսով կարծես աւելի ևս քաջալերւում ու մխիթարւում:

Առաւօտեան փոթորիկը դադարեց, ծովը հանդարտուեց և արևը դուրս նայեց ամպերի միջից, իսկ կարապները, Էլիզային վերցնելով, թողին ժայռը և ճանապարհ ընկան դէպի միւս ափը։


Էլիզան վերջապէս նկատեց այն ափը, որ