Տե՛ս ձեռքիս եղինջը. այս եղինջը բուսնում է այն այրի շուրջը, որտեղ դու քնած ես, և գերեզմանատներում. այս եղինջը դու պիտի քաղես, չնայած որ ձեռքերդ մղկտացնող բշտիկներով կըծածկուեն: Այնուհետև պէտք է ոտներով այնքան տրորես, որ եղինջը կանեփ դառնայ. այդ կանեփից պէտք է երկար թևերով շապիկներ գործես և ձգես կարապների վրայ. միայն այն ժամանակ կախարդական զօրութիւնը կրվերանայ նրանցից: Բայց խօսքերս լա յիշիր. այն րոպէին, երբ կըսկսես գործը, ոչ ոքի հետ չպէտք է խօսես. իմացիր, որ քո արտասանած առաջին բառիցն է կախուած եղբայրներիդ կեանքը։» Այս ասելով վհուկը եղինջով խփեց Էլիզայի ձեռքին և նա սարսափած վեր թռաւ տեղից:
Արդէն լուսացել էր. նա քնաթաթախ աչքերով նայեց շուրջը և իր անկողնի մօտ տեսաւ եղինջի մի ճիւղ. Էլիզան ծնկաչոք գոհութիւն յայտնեց Աստծուն և ուրախ սրտով դուրս եկաւ այրից իր գործն սկսելու: Նա իր քնքոյշ ձեռքերով սկսեց եղինջ քաղել. եղինջն այրում էր, ինչպէս կրակ, և նրա գեղեցիկ մատները ծածկում բշտիկներով, բայց նա ուրախութեամբ տանում էր ցաւը, որովհետև եղբայրներին պիտի ազատէր:
Արևի մայր մտնելուց յետոյ եղբայրները