Jump to content

Էջ:Վայրի կարապներ (The Wild Swans).pdf/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վերադարձան տուն. նրանք սարսափահար տեսան, որ Էլիզան չի խօսում, բայց նկատելով նրա ձեռքերի բշտիկները, հասկացան, թէ ինչ մեծ անձնազոհութիւն է գործում իրանց քոյրը: Կրտսեր եղբայրը արտասուեց և Էլիզայի մատների բշտիկներից այն, որի վրայ ընկնում էր եղբօը արտասուքը, իսկոյն անհետանում էր և ցաւը կտրում: Գիշերն էլ վրայ հասաւ, բայց նա դեռ գործում էր: Հետևեալ օրը, առաւօտից մինչև երեկոյ, քանի կարապները դեռ չէին վերադարձել, նա առանց հանգստի գործում էր ու գործում և ժամերն անցնում էին արագ: Մի շապիկն արդէն պատրաստ էր. նա սկսեց երկրորդը. ձեռքերը քանի գնում, աւելի էին ծածկւում բշտիկներով և անտանելի ցաւը աւելի և աւելի էր սաստկանում:


Այդ կողմի թագաւորը մի անգամ որսի գնացած ժամանակ պատահմամբ տեսաւ Էլիզային և շատ սիրեց նրան. կարճ ժամանակից յետոյ թագաւորն ամուսնացաւ նրա հետ: Բայց թագաւորի պալատումն իսկ Էլիզան չթողեց իր գործը. Թագաւորը սաստիկ սիրում էր նրան, բայց այն միտքը, որ նա համր է, կրծում էր նրա սիրտը: Նա ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թէ ինչու է թագուհին