Jump to content

Էջ:Վայրի կարապներ (The Wild Swans).pdf/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծունկ չոքեց նրա առաջ, ինչպէս մի աստուածային էակի առաջ, իսկ նա ուշաթափուած՝ եղբայրների գիրկն ընկաւ, որովհետև այնքան ցաւերից, յոգնածութիւնից և յուզմունքներից արդէն ուժասպառ էր եղել:

Աւագ եղբայրը ամեն բան պատմեց և այն րոպէին, երբ նա պատմում էր, ամբողջ մթնոլորտը լցուեց բիւրաւոր ծաղիկների անուշ բուրմունքով, ժողովրդի առաջ բուսան ալ վարդերով զարդարուած թփերի երկար շարքեր, իսկ բոլորից վեր փայլում էր մի ձիւնի պէս շարմաղ և աստղի պէս պայծառ ծաղիկ: Թագաւորը պոկեց այդ գեղեցիկ վարդը, կպցրեց Էլիզայի կրծքին և այն ժամանակ միայն նա ուշքի եկաւ։ Նա ուրախ էր և հանգիստ: Զանգերը մի գերբնական զօրութեամբ սկսեցին ղօղանջել և թռչունների երամներով լցուեց ամբողջ շրջակայքը։ Եւ դէպի թագաւորի պալատը ուղևորուեց այնպիսի մի չնաշխարհիկ հարսանեաց հանդէս, որի նմանը մինչև այդ ժամանակ չէր տեսել ոչ մի թագաւոր: