Jump to content

Էջ:Վայրի կարապներ (The Wild Swans).pdf/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեզանից հեռու, այնտեղ, ուր ծիծեռնակները անց են կացնում ձմեռը, ապրում էր մի թագաւոր: Նա տասնևմէկ տղայ ունէր և մէկ աղջիկ, անունը Էլիզա: Երջանի՜կ էին նրանք։ Բայց երջանկութիւնը երկար չտևեց. թագաւորը ամուսնացաւ մի չար, նախանձոտ թագուհու հետ, որը ատելով ատեց խորթ որդիներին։ Ամուսնութիւնից անմիջապէս մի շաբաթ յետոյ նա փորքրիկ Էլիզային տարաւ, յանձնեց մի խեղճ գիւղական ընտանիքի խնամքին, իսկ նրա եղբայըները խորթ մօր նախանձոտ բնաւորութեան և ճարպիկ լեզուի պատճառով շուտով ատելի դարձան թագաւորի համար, այնպէս որ նա դադարեց նրանց մասին հոգ տանելուց: Իսկ անխիղճ