աչքերը բարձրացրեց դէպի ջինջ երկինքը և այնտեղ, երկնային կապուտակի մէջ, տեսաւ տասնևմէկ կարապ, որոնք ձիւնափայլ երիզ կազմելով ընթանում էին իրար յետևից։ Յանկարծ կարապները արագ դէպի աղջիկը սլացան և նստեցին նրա շուրջը: Հէնց այդ րոպէին արևը թագնուեց արևմուտքում. կարապների փետուրները թափուեցին և Էլիզան իր շուրջը տեսաւ իր եղբայրներին: Նրանք շատ էին փոխուել և դժուար էր ճանաչել նրանց, սակայն Էլիզան զգաց, որ այդ իր եղբայրներն են, և ուրախութեան մի բարձր ճիչ արձակելով, նրանց գիրկը նետուեց: Եղբայրներն անչափ ուրախ էին, որ գտել էին իրանց քրոջը. նրանք ծիծաղում էին, լաց լինում և պատմում միմեանց օտարութեան մէջ իրանց գլխով անցածը: «Մենք—եղբայրներս, ասում էր մեծ եղբայրը, ամբողջ օրը վայրի կարապների նման թռչում ենք և վերջալոյսից յետոյ միայն մարդու կերպարանք ստանում. որպէսզի վտանգի չենթարկուենք, արևը մայր մտնելու միջոցին մենք պէտք է երկրի վրայ լինենք, որովհետև, եթէ այդ միջոցին մենք ամպերի տակ լինենք,
Էջ:Վայրի կարապներ (The Wild Swans).pdf/7
Արտաքին տեսք