Jump to content

Էջ:Վայրի կարապներ (The Wild Swans).pdf/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անհուն բարձրութիւնից կընկնենք ու կըմեռնենք: Մենք այստեղ չենք կենում, այլ ովկիանոսի միւս ափին. այնտեղ հասնելը շատ դժուար է. այնտեղ հասնելու համար պէտք է անցնել լայնատարած ծովը, իսկ ճանապարհին ոչ մի կղզի չկայ, որ կարելի լինի հանգստանալ. միայն մէկ ժայռ կայ ծովից դուրս ցցուած, որի վրայ մենք հազիւ ենք տեղաւորւում: Ամբողջ տարուայ ընթացքում մենք միայն մի անգամ իրաւունք ունենք այցելելու մեը հայրենիքը, և այդ ժամանակ տասնևմէկ օր սաւառնելով հսկայական անտառի վրայ տեսնում ենք մեր հայրական պալատը, որտեղ ծնուել, մեծացել ենք և որտեղ ապրում է մեր հայրը. տեսնում ենք այն գերեզմանը, որի մէջ հանգիստ է առնում մեր մօր մարմինը: Մեզ թւում է, թէ այստեղ ամեն բան հարազատ է, ամեն մի ծառ, ամեն մի թուփ: Մի աներևոյթ ոյժ մղում է մեզ դէպի այս կողմը և ահա այսօր մենք գտանք քեզ այստեղ, մեր անգին, մեր անուշ քոյրիկ: Մենք այստեղ մնալու ենք միայն երկու օր. երկու օրից յետոյ մենք դարձեալ պէտք է միւս ափն ուղևորուենք. այն ափը մի