Էջ:Վերք Հայաստանի 06.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետ խոսա, նրա ասած խոսքերն, նրա էն ճարտար լեզուն, նրա էն հիանալի բոյն ու պատկերը, նրա հենց մեկ հունարը տեսնի, որ հարիր տեսակ զանազան մարդի ու ազգի լեզուն, շարժմունքը, նստիլ վեր կենալը էնպես ցույց կտա, որ քոռանամ, թե Եվրոպիո էն ընտիր թեատրներումն էլ տեսած ըլիմ, ու վարժատան երես հո իր օրումը, կարելի ա, էն ժամանակն ըլի տեսած, որ այբբենը մեր միջումը գաբով էին բռնում, գյուլլով վեր քցում, էն ժամանակը կիմանա, թե հայոց միջումը ի՜նչ հունար կա:

Էսպես բաները մտածելով՝ օրս ու ումբրս մաշվել էր: Շատ անգամ ուզում էի իմ գլուխս մահու տամ: Չէի իմանում, թե սրա չարեն ի՞նչ կըլի: Թո՛ղ լսողը չհավատա, ամա էս ցավն էնպես էր սիրտս առել, որ շատ անգամ գժվածի պես ընկնում էի սար ու ձոր, ման գալիս, մտածում, էլ ետ սիրտս լիքը տուն գալիս: Հենց է՛ս էր պատճառը, որ մեկ օր էլ, ամառվան գաստուրի ժամանակին, աշակերտներս որ առավոտը թողի, ճաշիցը ետ ընկա էլի սարեսար: Ճարս կտրվեց, գնացի Նեմեցի Կոլոնիեն, մեկ նեմեց բարեկամի մոտ. նրանք էլ ինձ վրա ցավելով՝ իրեք օր չթողին գամ քաղաքը: Բայց քաղաքումն իմ սիրելի աշակերտները ու ծանոթ-բարեկամք իմ սուգս վաղուց էին արել: Հենց իմացել էին, թե Քուռն եմ ընկել, չունքի ամեն առավոտ, րիգուն գնում էի, լողանում: Էլի իմ, ի՛մ ազիզ, ի՛մ սիրելի աշակերտներն էին ընկել ետևիցս, որ բալքի մեկ բան էլա իմանան: Մեկ առավոտ փանջարումը նստած՝ էլի մտքիս հետ էի ընկել, որ նրանք առաջովս անց կացան: Որ չտեսա նրանց, հոգիս տեղըհան էլավ: Իմ ու նրանց էն օրվան իրար տեսնիլը ո՞վ կարա պատմիլ. ով սիրտ ունի, ինքը կիմանա: Բալքի թե գերեզմանումը էս ձեր սերը մտքիցս գնա, ա՜յ իմ սիրելի՛, իմ ազի՛զ բարեկամք. թե չէ, որքան էս կապուտ երկինքը գլխիս ա, շունչս՝ բերանումս, ձե՛զ, ձե՛զ սուրբ պետք է համարեմ ինձ համար, ձեր արևի՛ն մեռնիմ:

Բայց ա՜խ, ե՞րբ ա երկինքը մեկ կերպի մնացել, որ մարդի սիրտը մնա: Հենց մի փոքր մտքիս արևը երևաց թե չէ, էլի սև-սև ամպերը գլխները բարձրացրին, էլի կայծակ ու որոտումն սրտումս մեյդան բաց արին: Ջուրն ընկնիլ՝ էլ չէի կարող, չունքի աստուծո ահը մտքումս, անմեղ քոռփիս ձենը անկաջումս էր, սերն ու ծնողական գութը՝ ջիգյարումս. ես դինջանայի, էթըմին ո՞վ պահեր:

Բանը հենց էս էր, որ ասում էի մտքումս, թե նստիմ, ինչքան խելքս կբերի, մեր ազգին գովեմ, մեր երևելի մարդկանց արած քաջությունները պատմեմ, էլի մտածում էի, թե ու՞մ համար գրեմ, որ ազգը լեզուս չի՛ հասկանալ: Թեկուզ ռսերեն, նեմեցերեն յա ֆրանցուզերեն գրած, թեկուզ գրաբառ, տասը՝ կըլի որ հասկանային, բայց հարիր հազարի համար՝ թեկուզ