Էջ:Վերք Հայաստանի 175.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լավ գիտեին, որ իրանց ուլախին շատ պատիվ կտան, քանց իրանց:

Օրը հենց մի քիչ ետ բացվեց, շատն էլ հանդիցն էկավ, ձինն աչքըներն առել՝ երկար վախտ չէին իմանում, թե էկողներն ի՞նչ մարդ են: Գոմն էլ հո, լիս չուներ, չունքի մեկ պստիկ էրդիկ ուներ: Ով ըլին, չըլին, թաք ըլի՝ ոտըները խերով ըլի, նրանց աչքի, գլխի վրա, տարով կպահեն, պատիվ կտան: Հենց լիսը բացվելիս աչքըներն էլ որ բաց էլավ ու տեսան ո՛չ, թե էկողներն ո՞վքեր են, խելքըներն էկավ գլխըները:

— Բարո՛վ, բարո՛վ, մեր Աղասին բարո՛վ,— ձեն տվին ամեն դհից ու վրա թռան, իրար պաչպչորեցին:— Էդպես ա, ձեզ յա ձմեռվան հոսանը մեզ մոտ կբերի, յա ամառվան շոգը: Խա՛նի խարաբներ, հա՛, մտի՛կ արա, հա՛, մտի՛կ արա. էնքան մտիկ արինք, որ աչքըներս ճամփին ջուր կտրեց: Մեկ ղուշ որ գլխըներովս անց է կենում, հազար անգամ փափախով ենք անում, որ ձեզանից մեկ խաբար իմանանք: Մեր սարերը խոմ գել չե՞ն, որ ձեզ ուտեն. ի՞նչ կըլի, որ մեկ օր էլ ճամփեն մեր դհի վրա ծռեք: Բաղ, բաղաթ չունինք, գինի, մազա չենք կարալ թավազա անիլ, մեր եղին, կարագին ու մեղրին էլա խեղճ էկեք: Փա՛ռք աստուծո, տունըներս՝ լիքը, գոմըներս՝ լիքը, ցամաք հացով ճամփա կքցենք. մարդի սիրտն ա բանը, թե չէ՝ էսօր ղաբլու փլավ էլ ուտես, էգուց փորդ էլի իր ուզածը կուզի: Աղ ու հաց՝ սիրտը բաց: Տանտիրոջը տեր ողորմյա ասիլ չի՛ ըլիլ: Քաղաքը գնում եք, սար ու ձոր ոտի տակ եք տալիս, հենց մե՞ր կողմն ա, որ ձեր աչքին փուշ ա դառել: Ձեր հախը չի՞, որ էս սհաթին ոտըներդ կապենք, մեկ լավ քոթակենք, ինչ ունիք, չունիք՝ խլենք ու ձեզ էլ դարտակ ճամփու քցե՞նք: Էդենց եք անում, որ մենք էլ ձեր դուռը չի գա՞նք, ձեր հացը չուտե՞նք: Հա՜յ նամարդներ, չե՞ք գիտում, որ մեկ օր էս սարերումը թե ձեզ ճանկենք, էլ հազար տարի որ կուչ ու ձիգ անեք, ձեզ բաց չենք թողա՞լ: Ի՞նչ ա, ձեր թունդրի ու քուրսու ղրաղը կտրել, ձեր կնկա առին նստում եք, էլ միտք չեք անում, թե գնանք, մեր դոստ ու բարեկամին էլ տեսնինք, հալըներն իմանանք, քանի մեռել չեն մեկ բարով էլա տանք, որ մեզ կարոտ՝ հողը չմտնին: Քա՛ր է ձեր սիրտը, քա՛ր, ձեզ հո մեր չի՞ բերել: Բիր գյորանդա՝ յոլդաշ, իքի գյորանդա՝ ղարդաշ (Մեկ տեսնելիս՝ ընկեր, երկու տեսնելիս՝ ախպեր): Տո՛, ձեր տունը չծակվի. էլա մուսուրման օլուբասզ քի աթանըզ խաչի թանըմիրսզ (Էնպես թուրք եք դառել, որ ձեր հոր խաչն էլ չեք ճանաչում): Քրիստոնեի երկիրը՝ մերը, մենք՝ ձեր ազգը, ձեր արինը, ի՞նչ եք էդ շան հողումը կենում, ձեր օրն ու ումբրը խավարացնում. ի՞նչ համ եք առնում, որ էդպես ծանր-ծանր նստել, տարենը մի անգամ էլա՝ երեսներդ մեր կուռը չեք շուռ տալիս: Ձմեռը հո բան չունինք, վախի՛լ մեք, ձեզ չենք ուտի՛լ.