Էջ:Վերք Հայաստանի 23.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Բյուլբյուլն մեռած՝ սազիդ ձենին,
Վարդն թոռոմած՝ սերդ հիշելիս,
Ա՛խ են քաշում, տալիս գլխին,
Վա՜յ են ասում՝ դու մտիկ չտալիս:

Քանի սաղ ենք, քեզ ըլինք ղուրբան,
Քո շվաքիդ տակին մնանք.
Ա՜խ, թե մեռնինք, մեր գերեզման
Էլ գաս, կոխես, որ դինջանանք:

Թագավորներ հասրաթդ քաշեն,
Որ ունենան քեզ պես որդի.
Քո անունը երբ լսում են,
Թոզ են դառնում քո թշնամիք:

Արեգակն իր լիսն երեսիդ,
Ամպերն իրանց թևերը փռած՝
Քեզ են նայում, որ արևիդ
Ղուրբան ըլինք, մնում կանգնած:

Տանիցը որ դուս ես գալիս՝
Ամենիս աչքն վրեդ մայիլ.
Քաղցր լեզուդ մենք լսելիս՝
Ոտիդ տակին ուզում մեռնիլ:

Ղալամով աչքերդ ա քաշած,
Սուրահի բոյդ մեկ չինարի.
Աշխարքի աչքն քո վրեն մեռած,
Աղասի ջա՛ն, մեզ մոտ արի:


Բայց, ինչ կուզե որ աներ, Աղասին իրանց տանն էնպես էր, ինչպես մեկ հարսը: Ղորդ ա, մի քիչ ոտին-գլխին արեց, ամա էն էլ բարիկենդանի հունարն էր: Շիրախանի բալանիքն ասես թե մառանի, մոր ջիբումն էր: Սա էլ հո էնպես կապ էր ընկել, պպին կանգնել, թե ընչանք ժամը դուս չի գա, նրան, որ մեռնի էլ, մեկ կաթը ջուր չի տալ: Աղասու նշանածն էլ լավ ոտին-գլխին էր անում, ամա ի՞նչ աներ ջրատարը, ձեռիցը մեկ բան չէ՛ր գալիս: Անաստված կեսուրը ո՛չ մեկի դնչին էլ չէ՛ր նայում, չէ՛ր մռում: Ամեն բանը իր ձեռովն էր հազիր արել՝ արաղ, գինի, հավ, ձու, ոչխարի