Էջ:Վերք Հայաստանի 243.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չի՛ խառնում, ոլորում, փորը քաշում, էլ ետ, մեկ րոպեից հետո, հազար կողմերով դուս փչում, ցանում ու սարերի, ձորերի, քարափների բերանը էլ ետ լեզու դնում, էլ ետ շունչ տալիս, որ իր քաղցր ձենը քաշեն, դամ անեն, իրանց դժոխային քեֆն արամիշ անեն, պար գան, ծափ, ծիկա տան, ծղրտան, ղիժինա քցեն, քեֆ անեն, խնդան, ցնծան:

Էս հադաղին, որ աստված ո՛չ շհանց տա, մեկ անծանոթ անցավոր որ Կոնդի դուզը չի՛ նի ըլում յա Ապրանքափոսիցը[1] վեր գալիս, որ Զանգվի վրովն անց կենա, աչքը շաղվում ա, գլուխը շվարում, ու հենց իմանում ա, թե մեկ ահագին սար վրեն փուլ էկավ: Էլ ո՛չ աոաջն ա տեսնում, ո՛չ ետևը: Քարացած, փետացած՝ մնում ա տեղնուտեղը սառած, ցցված: Ինչպես երազում՝ մեկ հեռու, խոր տեղից մեկ խուլ ղղրդոց անկաջդ ընկնի, ու հենց իմանաս, թե երկինք, արեգակ, լուսին, աստղեր իրարոցով դիպան, փշրեցին, փշրվեցին, կոտրեցին, կոտրվեցին ու գռգռալով, գոռգոռալով, պատռելով, պատռվելով վեր թափեցին, ու՝անդո՛ւնդ, դժոխք, արքայություն, տարտարոս, հրեշտակք, դիվանք, սերովբեք, քերովբեք, Սադայել, Սադանայել, սասանած, սփրթնած՝ հրեղեն սրով, բոցեղեն թրով, ամպով, կայծակով թոթափում են, վեր ընկնում, որ աշխարհս վերջացնեն ու հետին դատաստանի տեղը պատրաստեն, որ Աթոռ աստվածությանը իջանի, բազմի ու անիրավ մարդիցը հեսաբ պահանջի, որ

  1. Ապրանքափոսն Ապովենց մենծ իգու տակին ա: Քանաքռցիք պատմում են, թե մեկ չոբան, էշը բարձած, տուն գալիս, տեսնում ա բիրադի իրան աղաքին մեկ դուռը բաց էլավ: Մտնում ա ներս, աչքդ բարին տեսնի. ջավահիր, մարգարիտ, ոսկի էնքան ա, որ էլ հեսաբ չի՛ կա: Իշի բեռան մոխիրը դեն ա ածում մեր բախտավոր իշարածը ու խարարները պրտեպրունկ ջավահրով լցնում, դուս գալիս: Մի քիչ տեղ որ գնում ա, ձեռի փետը միտն ա ընկնում: Աչքը չկշտացած՝ էն փետի խաթեր ետ ա դառնում, հենց ուզում ա, որ դուս գա, էլ դուռը չի՛ կա: Նա էն տեղ ա իր սև օրը լաց ըլում ջավահրի միջումը, իշարածի խաթունը՝ տանը, չունքի անբան էշը ի՞նչ կիմանար, թե վրինը ջավահի՞ր ա, թե աղբ. տնքալով, որ տուն չէկավ, դռանը անկաջները կախ արած կանգնեց, ազիզ խանումի լեղին պատռեցավ, որ տեսավ, թե իր սիրելի մարդը չի՛ կա: Քիչ էլ մնացել, որ իր գրաստին էլ խռկի, բիրդանբիր մեկ զատ պսպղաց: Էնպես իշին ուրիշ մարդ թագավորություն կտար, ամա մեր տանտիկինը չուներ: Իր օրումը մարդին էլ չէ՛ր էնպես մուրազով, կուշտ փորով պաչ արել, ինչպես մեր էշ աղային, ու նոխտիցը բռնեց, տուն հրավիրեց: Էշն էս սիրովը զարմացած՝ լեզու էլավ ու, ինչ որ անց էր կացել, պատմեց: Աստված իշարածի դատաստանը քաղցր անի ու ամեն քրիստոնեի էսպես մեկ իշարածի ռաստ բերի:
    Մեր գեղըցիք էս էլ են պատմում, թե էս տեղ էր, որ մեկ րիգուն, բազարիցը գալիս տեսան, որ իրանց Ապով պապը, որի լավությունը հազար բերան էսօր էլ պատմում ա, ետին շունչը հասած՝ վեր էր ընկել: Որդու հարսանքավորը տունը լցվել էին, որ հոր մեիդը ուսըներին դրած բերում են: Հարսանիքը սուգ ա դառնում: Էնպես են ասում, թե դեղել են: