Էջ:Վերք Հայաստանի 81.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աչքը բաց էր արել, մունջ֊մունջ Երևանու բերդին մտիկ էր տալիս ու էն ա, ուզում էր, որ կամաց֊կամաց մեր մտնի։ Թանձր խավարը, սև դումանը էկել, բոլոր դաշտերի, ձորերի երեսը բռնել, օդը ծանրացրել, կալել էր։ Ղուշը տեղիցը չէր ուզում ժաժ գա, հավը բնիցը գլուխը հանի։ Ամեն տեղից ոտքը խաղաղվել, ամեն տեղից ձենըձոր լռվել, պապանձվել, փասափուսեն քաշվել էր։ Ջուր ջրողը առվի վրա էր թեք ընկել՝ քնած մնացել, վար ու ցանք անողը՝ հանդումը, բաղմանչին իր ծառի տակին, շվաքումը քուն մտել, դինջացել։ Մարդ, ինս, ջինս՝ գեղերումը էլ չէին երևում։ Բազի կոնդի (բլուր) ծերից, բազի սարի դոշից, բազի ճամփում, չոլում մեկ սև մազի չափ ղարալթու սևին էր տալիս, ձիու քամակիցը դես ու դեն թեքվում, երեսի, քամակի վրա շուռ գալիս, էլ ետ գլուխը դզում, օրզանզուն ու ղանթարղեն ժաժ տալիս, ձիուն քացի տալիս յա ղամշով խփում, որ ոտները մի քիչ եգին փոխի, թեզ տեղ հասնի։ Բազին էլ ձեռն անկաջի քոքին դրած՝ տխուր, բարակ ձենով մեկ բայաթի էր քոքել, քթի տակին, ձիու ջիլավը գլխին քցած՝ ինքն իրան բզզում, գնում էր, որ տուն հասնի ու իր բեզարած, ջարդված ջանը կամ մեկ շվաքի տակի դինջացնի, յա իր տան դուռը, իր օղլուշաղի երեսը, քանի որ դեռ մութը վրա չէ՛ր հասել, տեսնի, ու սիրտը բաց ըլի։

Հոտաղներն (մեխրե) էլ իրանց գութանի տավարը բաց էին թողել, լուծը ետ արել ու մեկ քոլգի տակի՝ գութանը մեկ կողմը, եզըները՝ մյուս, ջրերի ղրաղին վեր էին թափել, քաղցր քուն մտել։ Նախիրը մեկ դզում, ոչխարի սուրուն՝ մյուս, շվաք տեղը նստել, չանեն չանի էին քսում, փնչացնում, արոճ անում։ Չոբանն էլ գլուխը մեկ քարի վրա դրած՝ նղղել, աչքը կպցրել էր, որ շոգը քաշվածին պես վեր կենա, սուրուն իրիկնահովին մեկ լավ խոտավետ տեղ տանի, արածացնի։ Օյաղ շների մեկը է՛ս ցցի վրա, մեկը մյո՛ւս թափի ծերին, յա չոբանի ոտի տակին, գլուխը դրել, նոթերը կիտել, մարաղ էր մտել, որ թե գող, գել կամ գազան սիրտ անի, մոտենա, բիրդանբիր վրա թռչի, թիքա֊թիքա անի, իր տիրոնջ ոչխարները պահի։ Մեկ կանաչ խոտ, մեկ դալար թուփ կամ մեկ ծաղիկ մեկ տեղ էլա չէր երևում, որ մարդ հոտն առնի կամ երեսին մտիկ տա, սիրտը բացվի ու իր ճամփի երկարությունը մոռանա, կամ շոգի ձեռիցն էրված, խորոված ջանին հովություն տա, էնպես էր սար ու ձոր, դաշտ ու հանդ չորացել, խանձվել, պապանձվել։ Միմիայն խոտերի չոփերն ու քոլերի սուր֊սուր ծերերն էին էստեղ-էնտեղ ցից֊ցից գլուխ բարձրացրել, տխուր, տրտում, մոլորված, պաշարված կանգնել, մնացել։

Սև֊սև ջամդաքակեր ագռավները յա վախլուկ տուլաշներն էին հենց մենակ մնացել, որ էստեղ֊էնտեղ, մեկ քարափի ծերի յա մեկ բրջի գլխի,