դժուարութիւնների հանդիպի, սակայն առաջնորդ ունենալով «Տանտիկին և խոնանոց» գիրքը, մի քանի կերակուր եփելուց յետոյ կը վարժուի և աշխատանքը կը դառնայ նրա համար բոլորովին սովորական բան։
ԼԱՒ ՏԱՆՏԻԿՆՈՋ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ
1) Տանտիկինը պէտք է ինքը գնի բոլոր պաշարեղէնը, կամ եթէ անհնար է իրան փողոց գնալ, գոնէ հսկի, որ գնուած պիտոյքները լաւը լինին և իսկական վաճառելի գնով առնուած. 2) կարգադրել՝ թէ այսօր, կամ վաղը ինչ կերակուրներ պէտք է պատրաստուին. 3) հսկել, որ բոլոր կերակուրները ճիշդ գրքի պատուէրների համաձայն պատրաստուին, բայց ամենից գովականն է, որ ինքը տանտիկինը պատրաստէ բոլոր կերակուրները և վերջապէս 4) հսկել մաքրութեան վերայ, որ մեծ ազդեցութիւն ունի կերակրի յատկութեան՝ հետեւապէս և առողջութեան վերայ։
Խնայողութեան համար պէտք է իմանալ՝ 1) պաշարեղէնի յատկութիւնները, նրանց արժողութիւնը զանազան ժամանակներում և ի հարկէ գնել նրանց աժան ժամանակ մեծ քանակութեամբ, եթէ միայն միջոց և պահելու տեղ կայ. 2) իմանալ իւրաքանչիւր պաշարի քաշը․ 3) լաւ իմանալ բոլոր կերակուրների պատրաստելու եղանակը և թէ իւրաքանչիւր կերակրի համար ամեն մի տեսակ պիտոյքից ինչքան է հարկաւոր. 4) պէտք է իմանալ եղածով բաւականանալ և զգոյշ կենալ, որ ոչ մի բան իզուր չըկորչի, օր. տապակելու կամ խորովելու համար փափուկ մսերը ջոկելու ժամանակ ոսկրոտ մսերը պէտք է բանացնել արգանակի (սուփ) համար։
Խնայողութեան գլխաւոր պայմաններից մէկն էլ պաշարեղէն գնելն է։ Որքան էլ մի ընտանիք, լինի նա փոքր, թէ մեծ, բայց և այնպէս տանը պէտք է պատրաստի ունենայ այն հարկաւոր։