Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— 97 —

գցեցէք 1 գդալ եղ, եղի վերայ մի կարգ խորոված միս, իսկ խորովածի վերայ էլ դդում, դարձեալ մի գդալ եղ, մի կարգ խորոված և մի կարգ դդում ևայլն, մինչ որ բոլորը վերջանայ, այս ամենի վերայ ածեցէք 1 բաժակ ջուր, եթէ դդումը շատ քաղցր չէ, կէս բաժակ էլ ծեծած շաքար աւելացրէք, դրէք թոյլ կրակի վերայ, կաթսան խուփով ծածկեցէք և կամաց-կամաց եփեցէք:

155) ԴԴՈՒՄԻ ՍՕՈՒՍ

ՀԱՐԿԱՒՈՐ Է Երկու ափսէ մաքրած և կտրտած դդում, 1 փոքր բաժակ պաքսիմատ, 1 բաժ. թթուասեր (սմետան), 1 ձու, ¼ ֆ. եղ։

Դդումը մաքրեցէք և եփեցէք աղ արած ջրի մէջ, կտրտեցէք շատ բարակ՝ ինչպէս էրիշտայ, ածեցէք թաւի վերայ, շաղ տուէք վերան պաքսիմատ, գցեցէք թազայ եղ և ձուի հետ խառը թթուասեր, ապա խորովեցէք փռան մէջ:

Բ) ԶԱՆԱԶԱՆ ԿԱՆԱՉԵՂԷՆԻՑ ՊԱՍՈՒԱՅ ԿԵՐԱԿՈՒՐՆԵՐ

156) ԿԱՆԱՉ–ԼՈԲԻ ԸՆԿՈՅԶՈՎ

Պասուայ կանաչ լոբին էլ պէտք է պատրաստել և եփել այնպէս, ինչպէս ուտիսուայ լոբին՝ տես № 138, միայն փոխանակ եղի՝ գցեցէք ընկոյզ, կամ ձէթ:

157) ՍՊԱՆԱՂ

Ընտրեցէք սպանաղը, արմատները կտրտեցէք, լաւ լուացէք, ածեցէք կաթսայի մէջ, լցրէք այնքան ջուր, որ սպանաղից մի քանի մատ էլ բարձր կանգնի, եփ տուէք, քափկիրով դուրս տուէք թաւի վերայ, սառեցրէք, յետոյ ձեռքով ճխլեցէք և միջի ջուրը լաւ քամեցէք, ծհանով (ակիշ, տաշտաքերիչ) կտրտեցէք, վերան շաղ տուէք մանր կտրտած կանաչի