— 98 —
և աղ արէք։ 1 ֆ. սոխը շատ մանր կտրտեցէք, տապակեցէք 1½ բաժակ ձէթի հետ, յետոյ այդ տապակած սոխի հետ խառնեցէք կտրտած սպանաղը, լաւ խաշեցէք և մօտ բերէք:
Սրա հետ կարելի է և ծեծած ու ջրի մէջ բաց արած ընկոյզ խառնել։
158) ԾՆԵԲԵԿԻ ԱՐԳԱՆԱԿ
Ծնեբեկի պինդ մասերը կտրտեցեք և դէն ածէք, իսկ փափուկ մասերը, կոտրտեցէք և սառը ջրի մէջ լուացէք։ Իւրաքանչիւր 2 հատ միջակ կապոց (կօնա) ծնեբեկի համար կտրտեցէք մի քրեղան սոխ և տապակեցէք 1 բաժակ ձէթի հետ, ածեցէք վերան 3 քրեղան ջուր, երբ որ եփ գայ, ծնեբեկները ածեցէք մէջը, եփուելուց յետոյ վերան շաղ տուէք մանր կտրտած համեմ և թարխուն, կէս մսխալ զաֆրանը թրջեցէք ծնեբեկի ջրով և ածեցէք մէջը, վերջապէս գցեցէք աղ և պղպեղ։
Ուտիսուայ ժամանակ, եթէ կամենաք եղով-ձուով եփել, պէտք է սոխը, փոխանակ ձէթի, եղի մէջ տապակել, իսկ երբ որ ծնեբեկը կ՚եփուի՝ կոտրեցէք 2 հատ ձու, լաւ հարեցէք, ածեցէք վերան և իսկոյն մօտ բերէք, որ ձուն շատ չ՚եփուի, այլ թերխաշ մնայ:
159) ՑԱՄԱՔ ԾՆԵԲԵԿ
Եփ տուէք աղով ջուր, ածեցէք մէջը ընտրած և սաղ-սաղ ծնեբեկները, եփ տուէք, ջուրը քամեցէք, իսկ ծնեբեկների վերայ շաղ տուէք մանր կտրտած համեմ և մօտ բերէք։
160) ԲԱՆՋԱՐ
Ամենաերիտասարդ (քորփայ) բանջարի տերևները կտրտեցէք, իսկ արմատները դէն ածէք. ջուր եփ տուէք և բանջարի