Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— 100 —

163) ՍԻՆՏՐՈՒԿ (սվինտրի)

Թազայ ժամանակ քաղած սինտրուկները լուացէք, արմատները քերեցէք, դարձեալ լուացէք, ջուր եփ տուէք և սինտրուկները ածեցէք մէջը, եփելուց յետոյ դուրս տուէք, քամեցէք և ածեցէք սկուտեղի (բլուդ) վերայ, խառնեցէք հետը ձէթ և քացախ ինչքան կամենաք, վերան էլ աղ և պղպեղ շաղ տուէք և մօտ բերէք։

164) ՉՈՐԱՑՐԱԾ ՊՈՐԻՆՋԱՆԻ ՏԱՊԱԿԵԼԸ

Վրաստանի չորացրած պորինջանները ամբողջ գիշերով թրջեցէք տաք ջրի մէջ, միւս օրը ձեռքով ճմռեցէք, որ ջուրը դուրս գայ, պորինջանները ածեցէք կաթսայի մէջ, վերան 1 բաժակ ձէթ և 2 բաժակ ջուր աւելացրէք, դրէք կրակին, տապակեցէք, 5 րոպէից յետոյ մէջը մի քրեղան սոխ կտրտեցէք և միասին տապակեցէք, եթէ ձէթը ցամաքի՝ էլի աւելացրէք, երբ որ տեսնէք, որ պորինջանները լաւ եփուած են, ածեցէք վերան 1 բաժակ մանր կտրտած պիտնայ և համեմ, խառնեցէք, աղ արէք, դուրս տուէք սկուտեղի (բլուդ) վերայ և մօտ բերէք: Եթէ ուզում էք, որ թթուաշ լինի՝ վերան քացախ աւելացրէք։

165) ԸՆԿՈՅԶՈՎ ԵՒ ՔԱՑԱԽՈՎ ՊՈՐԻՆՋԱՆ

Վրաստանի թազայ պորինջանները կճպեցէք և սաղ-սաղ ածեցէք եռ եկող ջրի մէջ, մի անգամ եփ գալուց յետոյ, դուրս տուէք, դարսեցէք խոնչի վերայ և մի ծանր քար դրէք վերան, որ միջի ջուրը քամուի, յետոյ ընկոյզը ծեծեցէք, և քացախի մէջ բացարէք. ապա պորինջանները դարսեցէք սկուտեղի վերայ և ընկոյզը խառնեցէք հետը, շաղ տուէք վերան մանր կտրտած սոխ, ռեհան, համեմ, կոռթին (քոնդար), նեխուր