— 101 —
և մաղդինոս. այս բոլորը լաւ խառնելուց յետոյ, աղ արէք և պատրաստ կը լինի:
166) ԽՈՐՈՎԱԾ ՊՈՐԻՆՋԱՆ
Վրաստանի թազայ պորինջանները անցկացրէք շամփուրի վերայ և խորովեցէք, շամփուրից դուրս տուէք, կճպեցէք փռեցէք սկուտեղի (բլուդի) վերայ, շաղ տուէք մանր կտրտած սոխ և ռեհան, աղ և պղպեղ, ինչքան որ դուք կամենաք, վերջապէս քացախ էլ ածէք և մօտ բերէք։
Գ. ՊԱՍՈՒԱՅ ՍԱՌԸ ԿԵՐԱԿՈՒՐՆԵՐ
Ծանօթութիւն. Մի քանի ունդերից, օր. սիսեռ, բակլայ, լոբի և այլն. սառը կերակուրներ պատրաստելու համար, որպէս զի առանձին ժամանակ չը կորցնէք՝ սպասը եփելուց և ջուրը քամելուց յետոյ՝ նախ քան այդ ունդերի տրորելը՝ մի մասը վերցրէք և սառը մօտ բերէք, որ կոչվում է կիրկաշ:
167) ԲԱԿԼԱՅ
Բակլան լաւ ընտրելուց յետոյ լուացէք, ածեցէք կաթսայի մէջ, լցրէք այնքան ջուր, որ բակլից մի չորս մատ էլ բարձր կանգնի, դրէք կրակին, փափկելուց յետոյ, ջուրը քամեցէք, իսկ բակլաները ածեցէք սկուտեղի (բլուդ) վերայ, եթէ ուզում էք վերան շաղ տուէք շատ մանր կտրտած սոխ, աղ արէք, կարելի է ձէթ ևս ածել։
168) ՁԷԹՈՎ ՏԱՊԱԿԱԾ ՍԻՍԵՌ
2—3 բաժակ սիսեռը ընտրեցէք և ամբողջ գիշերով տաք ջրի մէջ թրջած պահեցէք, միւս օրը ջուրը փոխեցէք, դրա փոխարէն ուրիշ նորը ածեցէք և եփեցէք, յետոյ ջուր դէն ածեցէք, սիսեռները կճպեցէք (պլոկեցէք). կտրտեցէք 6 հատ սոխ