— 113 —
վերայ մի կտոր ոսկոր մնայ, միսը ջարդեցէք, աղ և պղպեղ արէք, թաթախեցէք ալրի մէջ և երկու երեսն էլ եղով տապակեցէք, դուրս տուէք կաթսայի մէջ, ածեցէք կէս բաժակ գինի և 1½ բաժակ մսաջուր, խաշեցէք մինչև փափկելը, մօտ բերելուց մի փոքր առաջ գցեցէք մի քանի հատ առանց սերմերի կիտրոն, իսկ մօտ բերելու ժամանակ համեմեցէք հետևեալ ձևով պատրաստած սոխով. մի քանի սոխ ջրի մէջ եփեցէք, մաքրեցէք, ածեցէք վերան մսաջուր, մի գդալ եղ և խաշեցէք մինչև փափկելը։
197) ԾԵԾԱԾ ԿՈՂԻԿՆԵՐ (Котлеты рубленныя)
ՀԱՐԿԱՒՈՐ Է 2½ ֆ. տաւրի միս, 1 հատ 3 կոպէկանոց ֆրանս. հաց, 6—10 հատ անգղ, պղպեղ, աղ, 1 հատ ձու, ¼ ֆ. եղ:
2½ ֆ. տաւրի միսը առանց ոսկորների՝ (պոչուկից, սուկուց, հարսնակուլից, կամ թիակներից) մի քանի կտոր արէք, փայտէ մուրճի գլխով լաւ ջարդեցէք, հանեցէք մէջը եղած բոլոր ջլերը, ապա սուր դանակով լաւ ծեծեցէք, (կամ ուղղակի առանց ջարդելու ծեծեցէք և ջլերը յետոյ հանեցէք), աղ և ծեծած պղպեղ արէք. ֆրանսիական սպիտակ հացը թրջեցէք ջրի մէջ և քամելուց յետոյ խառնեցէք ծեծած մսի հետ, շինեցէք կողիկներ, երկու երեսն էլ ձու քսեցէք, շաղախեցէք բուլկուց շինած մանրացրած պաքսիմատի (սուխար) մէջ, ածեցէք կէծացրած եղի մէջ և երկու երեսն էլ լաւ տապակեցէք:
Այս կողիկները կարելի է մօտ բերել՝
1) Սպիտակ սօուսով՝ № 122,
2) Կարմիր պորինջանի սօուսով՝ № 125,
3) Թթուաշ սօուսով, չամիչի հետ՝ № 123,
4) Ճանկդեղով՝ № 143,
5) Տրորած կարտօֆլով՝ № 147,
6) Թարմ կարտօֆլով՝ № 145