— 114 —
198) ՏԱՊԱԿԱԾ—ԾԵԾԱԾ ՄԻՍ
Պատրաստեցէք միջուկ՝ ծեծած միս, ինչպէս ասուած է № 197-ի համար, շինեցէք այն ծեծած մսից մեծ և երկար բուլկու նման, դրէք կէծացրած եղով թաւի մէջ, աւելացրէք ալիւր, վրէն կէս գդալ եղ դրէք, հնոցի (փուռը) մէջ տապակեցէք՝ շուտ շուտ ածելով վերան իրանից դուրս եկած հիւթը, մօտ բերելուց մի փոքր առաջ ցանեցէք վերան ծեծած պաքսիմատ (սուխար): Սրա հետ մօտ բերէք վերոյիշեալ համեմունքներից մէկը՝ № 197 (1, 2, 3 և այլն):
199) ԿՈՎԻ, ԿԱՄ ԵԶԱՆ ԼԵԶՈՒ
Կովի, կամ եզան լեզուն եփեցէք ջրի մէջ զանազան արմտիքով և համեմունքով, պլոկեցէք կաշին, բարակ կտրտեցէք, մօտ բերէք նախաճաշիկին, կամ ճաշին, սառած, կամ տաք տաք:
Եթէ տաք տաք էք ուզում, սորա հետ մօտ բերէք ներքոյշեալ համեմունքներից մէկը՝
1) Սկուտեղի (բլիւդ) մէջ տեղը ածեցէք տրորած և տապակած կարտօֆիլ № 147, իսկ դորա չորս կողմը դարսրցէք կտրտած լեզուն
2) Թթուաշ սօուսով № 123։
Բ) ՀՈՐԹԻ ՄԻՍ
Ծանօթութիւն: Հորթի ամբողջ միսն էլ բաժանվում է նոյն մասերի, ինչ որ եզը, կամ կովը, սակայն գործածութիւնը նոյնը չէ, օրինակ՝
1) Ետևի 2 քառորդները երիկամունքով և երկու կողերով գործ են ածվում
տապակաների համար:
2) Առաջին 2 թիակների փափուկ մսերը գործ են ածվում մեծ մասամբ ծեծած կողիկների (կատլէտ) և կարկանդակների միջուկի համար և երբեմն էլ տապակաների համար, իսկ թիակի ոսկրները՝ արգանակի համար:
3) Ներքևի կողմը—առաջին թիակի տակը, սկսած վզից մինչև ետևի