— 115 —
քառորդը՝ առաջ գալիս է կուրծքը (դօշ), որն որ իրա երկարութեամբ երկու մասի է բաժանվում և գործ է ածվում արգանակի և սօուսի համար։ Յետոյ կողիկի մասը (котлетная часть), որն որ նոյնպէս կտրվում է 2 մասի, ամեն մի մասից իրա ոսկրով կարելի է 10 հատ ջարդած կողիկներ պատրաստել։
4) Գլուխը և ոտերը գործ է ածվում արգանակի և սօուսի համար լիզուն էլ պէտք է գլխի հետ մօտ բերել:
5) Ախոնդանք (թոք ու ջիքար)—ливерь և սիրտ գործ է ածվում սօուսի և կարկանդակների միջուկի համար:
6) Լերտը նոյնպէս գործ է ածվում կարկանդակների միջուկի,
սօուսի և տապակաների համար:
7) Ուղեղը՝ սօուսի և կարկանդակների միջուկի համար:
Ամենահամեղ միսը (6 շաբաթից մինչև 2 ամսական կերակրուած հորթինն է, որի մսալի հիւթը աւելի շատ է լինում:
Որպէս զի ետևի քառորդ մասից պատրաստած տապական հիանալի և քնքուշ համ ունենայ, նորան գիշերը դրէք աղով ջրի մէջ (մի վեդրոյ ջրին 2 ֆ. աղ), թողէք այդպէս մնայ մինչև տապակելը:
Եթէ հորթի միսը եփած պիտի մօտ բերէք, այն ժամանակ նորան մաս մաս արէք, լուացէք, գցեցէք եփ եկած ջրի մէջ, մի երկու անգամ եփ տուէք, քաշեցէք երեսի փրփուրը (քափը), միսը հանեցէք, մսաջուրը թողէք որ հանդարտի, սառը ջրով միսը նորից լուացէք, գցեցէք մաքուր կաթսայի մէջ, անձեռոցիկի (սալֆետկայ) միջով մսաջուրը քամեցէք մսի վերայ, զգոյշ պէտք է լինել, որ տակի նստած տիրդն էլ հետը չը գնայ։
Տապակացու միսը 6—8 մարդու համար վերցրէք ետևի ամբողջ փոքրիկ քառորդ մասը, որի քաշն է մօտ 4½—5 ֆունտ:
Նշանակուած է 6—8 մարդու բաժին:
9—12 մարդու համար աւելացրէք 1½ անգամ.
13-18 > > > > 2 >
19-24 > > > > 3 >
200) ՀՈՐԹԻ ՄՍԻ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՏԱՊԱԿԱՅ
Հորթի ետևի մասը երիկամունքով (պոլոճիկ) և 2 հատ կողը լուացէք, աղաջրի մէջ մի քանի ժամով թրջեցէք, յետոյ