Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— 116 —

վերան քացախ ածեցէք, աղ արէք և շամփուրով խորովեցէք միջակ կրակի վերայ, խորովելու ժամանակ փետուրով 1—2 գդալ եղ քսեցէք: Եթէ ուզում էք թաւի մէջ տապակել, այն ժամանակ մէջը մի քանի գդալ ջուր ածէք, վերան խաչաձև դարսեցէք բարակ ծառի ճիւղեր, դոցա վերայ էլ դրէք միսը, այդ թաւան դրէք կրակին և շուռ ու մուռ տալով աւեցացրէք մօտ ⅛ ֆ. եղ, որ հիւթալի և փափուկ լինի։

Հանեցէք թաւից և դրէք սկուտեղի (բլիւդ) վերայ, ցանեցէք վերան 2 հատ մանրացրած պաքսիմատ (սուխար) և ածեցէք իրա սօուսը։

10—15 ֆ. հորթի մսի կտորը պէտք է տապակել 1½ ժամ, իսկ 4–5 ֆունտանոց միսը՝ մօտ ¾ ժամ։ Սորա հետ մօտ բերէք թթու կաղամբ և ուրիշ տեսակ թարմ աղցաններ (սալաթ) տես № № 238—249։ Իւրաքանչիւր տապակայ, եթէ 6—8 մարդու համար է, աւելի լաւ է ամբողջութեամբ մօտ բերել, իսկ եթէ ուզում էք կտրտած, այն ժամանակ նորան սուր դանակով կտրտեցէք և այդ բոլոր կտրտած տապական սկուտեղի վերայ այնպէս դարսեցէք, որ ամբողջի ձև ստանայ, ապա մօտ բերէք։

Տապականերից մնացած ոսկորները պէտք է գործ ածել արգանակի համար. իսկ մնացած տապական, հետևեալ օրը, մի գդալ եղով թաւի մէջ տապակեցէք, աւելացրէք մի փոքր մսաջուր, ածեցէք դրա մէջ և իրա սառած սօուսը։ Մօտ բերելու ժամանակ ցանեցէք վերան կանաչի, եթէ ուզում էք առանձին մօտ բերէք և թուասեր (սմետան)։

201) ՀՈՐԹԻ ՄՍԻ ՏԱՊԱԿԱՅ, ԴԴՄԱՃՈՎ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 3—4 ֆ. հորթի միս, կէս ֆ. դդմաճ (մակարոն), աղ, անգղ. պղպեղ, 2—3 գդալ քերած պանիր, 1 հատ ձու և 3 գդալ եղ։

Հորթի ետևի, կամ առաջին մասը 1 գդալ եղով տապակեցէք, ինչպէս հարկն է՝ յետոյ կտրտեցէք մեծ և տափակ ձեւով