Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Ե

է վերոյիշեալ պիտոյքներից մինչև անգամ մի քանիսը փթերով առնել, օր. բրինձ, ալիւր, եղ, աղ, բրղուլ (ձաւար), կարտօֆիլ, սոխ, պասուայ նիւթեր օր. լոբի, սիսեռ, ձէթ ևայլն, ևայլն:

ԽՈՀԱՆՈՑԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ԿԱՆՈՆՆԵՐ

Անհրաժեշտ պայմաններից գլխաւորն է մաքրութիւնը։

1) Ամեն առաւօտ պէտք է մաքրել խոհանոցի յատակը աւելով և շաբաթը 2—4 անգամ՝ ջրով մաքրելով։ Խոհանոցը պէտք է ծառայէ միայն կերակուր և այլ ուտելիքներ պատրաստելու համար, իսկ կօշիկ սրբել, շորեր թաի տալ և այլ սրանց նման բաներ չը պէտք է թոյլ տալ, որովհետև կարող է այդ միջոցին կեղտ ընկնել կերակրի կամ մի այլ ուտելիքի մէջ։

2) Երբեմն պէտք է աչք ածել մառանին, որտեղ առհասարակ պահուած են ուտելեղէններ և ձմեռուայ պաշարներ, հեռացնել նրանցից, եթէ կան՝ փթած, փչացած և հոտած մասեր, որպէս զի նոցանից չը վնասուի և մնացած ամբողջը։

3) Բոլորովին պէտք է ոչնչացնել փայտոչիլները (թաղթաբիթի, բաղլինջ) և մկները, որոնց ջնջելու համար կարելի է ղործ ածել կատուներ պահելով, կամ թոյն ածելով անցքերը—մկան ծակերը. թոյնը ամենից ձեռընտու է, որովհետև կատուները երբեմն աւելի շատ վնաս են տալիս քան մկները, իսկ թակարդներն էլ շատ քիչ են պէտք գալիս։ Մկնդեղ (мышиный ядъ) կարելի է բոլոր դեղատներում ձեռք բերել, որտեղ տալիս են և նրա գործածելու ձևը տպագրուած, սակայն թոյն գործածելու ժամանակ պէտք է մեծ զգուշութիւն պահպանել, հակառակ դէպքում կարող են վնաս պատճառել։

ՕՋԱՂ (ՔՈՒՐԱՅ, ՊԼԻՏԱՅ) ԵՒ ՎԱՌԵԼԱՆԻՒԹ

Գործածութեան հարկաւոր օջաղը պէտք է ունինայ՝

1) Կրակարան և տակն էլ մոխրաման։