— 117 —
վերան պղպեղ շաղ տուէք, դարսեցէք երկաթեայ թիթեղի (ժեստ) վերայ, որի երեսը քսած լինի կէս գդալ եղ։
Կէս ֆ. դդմաճը եփեցէք աղով ջրի մէջ, ածեցէք փլաւքամիչի վերայ, որ ջուրը քամուի, յետոյ խառնեցէք մի գդալ եղի հետ, գցեցէք մի փոքր քերած պանիր, ձու, լաւ խառնեցէք և փռեցէք մսի կտորների վերայ, դրէք տաք հնոցի մէջ 15—20 րոպէաչափ։ Դուրս ածուէք սկուտեղի (բլիւդ) վերայ և մօտ բերէք մի որ և է սօուսով։
202) ՀՈՐԹԻ ՄՍԻ ՋԱՐԴԱԾ ԿՈՂԻԿՆԵՐ (котлеты битыя)
ՀԱՐԿԱՒՈՐ Է 2 ձու, կամ կէս բաժ. ալիւր, 3—4 հատ պաքսիմատ (սուխար), ¼ ֆ. եղ։
Վերցրէք կողիկացու հորթի միսը՝ (տես ծանօթութիւն երես 114), հանեցէք միջի ջլերը, ամեն մի կողիկի մէջ թողէք մի ոսկր, մսերը լաւ ջարդեցէք, աղ արէք, իւրաքանչիւր կողիկը թաթախեցէք ձուի մէջ, ածեցէք վերան պաքսիմատ, կամ փոխանակ ձուի՝ թաթախեցէք ալրի մէջ. թաւի մէջ եղ ածէք, տաքացրէք և կողիկները ածեցէք մէջը, երկու երեսն էլ տապակեցէք, շատ չը չորացնէք, այնպէս, որ ջրալի լինին:
ա) Մօտ բերելու ժամանակ ածեցէք նոյն իսկ իրա սօուսը, որի մէջ տապակեցիք կողիկները՝ խառնելով հետը 2—3 գդալ մսաջուր: Այս կողիկների հետ մօտ բերէք միորև է աղցան (սալաթ):
բ) Կամ տապակած և կամ տրորած և տապակած կարտօֆլ № 147:
գ) Թթուաշ սօուս № 123:
203) ԾԵԾԱԾ ԿՈՂԻԿՆԵՐ (котлеты pyбленныя)
ՀԱՐԿԱՒՈՐ Է 2½ ֆ. հորթի միս, աղ 2–3 հատ անգղիական պղպեղ, 1—2 հատ ձու, 2 պաքսիմատ (սուխար), ½ ֆրանս. սպիտակ հաց, կամ 3—5 հատ կարտօֆիլ և ¼ ֆ. եղ։
Հորթի միսը մաքրեցէք, ջլերը հանեցէք, ծեծեցէք շատ մանր, աղ արէք, գցեցէք 2—3 հատ ծեծած անգղ. պղպեղ.