Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— 123 —

215) ԲԱՍՏՈՒՐՄԱՅ՝ ՈՉԽԱՐԻ, ԵՂՋԵՐՈՒ, ԵՂՆԻԿԻ ԵՒ ԿԱՄ ՏԱՒՐԻ ՄՍԻՑ

Վերոյիշեալ կենդանիներից մէկի միսը կտրտեցէք, լաւ տրորեցէք՝ աղի, պղպեղի, մանր կտրտած սոխի և քացախի հետ, պահեցէք այդպէս մի հողէ ամանի մէջ, մինչև խորովելը, բաստուրման առանց փչանալու կարելի է պահել 2—3 օր: Երբոր կամենաք, այդ բաստուրման քաղեցէք շամփուրի վերայ և միջակ կրակի վերայ շարունակ պտոյտ տալով խորովեցէք, բաստուրման այն առաւելութիւնը ունի, որ եթէ միսը շատ բինդ է, մի երկու օր պահելով՝ փափկում է:

216) ԽՈՐՈՎԱԾ ԲԱԴՐԻՋԱՆ

Վերցրէք Վրաստանի բադրիջանները, մէկ կողմից մէջ տեղը դանակով կտրեցէք և դրէք դրա մէջ չաղ մսի կտոր, կամ դմակ, աղ և պղպեղ արէք, անցկացրէք շամփուրի վերայ և միջակ կրակի վերայ շարունակ պտոյտ տալով խորովեցէք, դուրս տուէք սկուտեղի (բլիւդի) վերայ և այդպէս սաղ-սաղ մօտ բերէք, ուտելու ժամանակ պէտք է կճպել: Պորինջանները կարելի է 3 մաս անել և այնպէս խորովել: Սրա հետ կարելի է մօտ բերել և խորոված միս:

217) ԽՈԶԻ ՄՍԻ ԽՈՐՈՎԱԾ

Խոզի միսն էլ պէտք է ոչխարի մսի նման խորովել, բայց նախ քան խորովելը, կտրտեցէք սոխ, ածեցէք մսի վերայ և թողէք այդպէս մինչև խորովելը:

Դ) ՆԱՊԱՍՏԱԿԻ ՏԱՊԱԿԱՆԵՐ

218) ՏԱՊԱԿԱԾ ՆԱՊԱՍՏԱԿ

Կաշին հանեցէք, փորոտեցէք (փորոտիքը հանել), մի քանի ժամով թրջեցէք ջրի, կամ քացախի մէջ, լուացէք, աղ