Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Զ

2) Կրակարանի վերայ ամենաքիչ երկու տեսակ կերակուր պատրաստելու տեղ միմեանցից մօտիկ։

3) Ծխնելոյզից միօտիկ մի աւելի մեծ անցք քուրի վերայ՝ ջուր տաքացնելու կամ տաք պահելու համար։

4) Ջրի համար կաթսայ (պղինձ, ղազան)։

5) Չորացնելու տեղ (сушильня)՝ առհասարակ բանջարեղէն չորացնելու կամ կերակուրներ տաքացնելու համար։

Ամենալաւ, ձեռնտու և խնայողութեան համար կարելի է գործ ածել փոքրիկ շարժական օջաղ մետաղից շինած, որից փոքր ի շատէ լուսաւորեալ քաղաքների գրեթէ ամեն ընտանիքներում գործ են ածում, սա նաւթով է այրվում և բոլորովին անվնաս է. կարելի է ամեն տեղ գործ ածել, նոյն իսկ տանը՝ ձմեռ ժամանակ։ Այս շարժական օջաղը աւելի յարմար է սակաւամարդ ընտանիքների և ամուրիների համար։

Առհասարակ օջաղների համար կարելի է գործ ածել փայտ, կամ ածուխ, վերջինս աւելի թանկ կը նստի, իսկ շարժական օջաղի համար, ինչպէս վերևն էլ ասացինք՝ նաւթ, որ ամենից աժան է նստում։

ԽՈՀԱՆՈՑԻ ԱՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ընդհանրապէս բոլոր ամանները պէտք է մաքուր պահել, հակառակ դէպքում կարող է առողջութեան վնասելով՝ հիւանդութիւնների պատճառ դառնալ, մինչև անգամ թունաւորել։

1) Իւրաքանչիւր աման գործածելուց յետոյ պէտք է իսկոյն մաքրել՝ լուանալով նրան տաք ջրով և ցամաքեցնել, եթէ այս պայմանները ճշտութեամբ կատարէք, չեն կարող վնասել մինչև անգամ վնասակար մետաղեայ ամանները։

2) ԵԹէ փայտէ ամանները ներկած չեն՝ ուտելիքին վնասակար մասեր չեն հաղորդում իրանցից և այս պատճառաւ աղը փայտէ ամանների մէջ չը պէտք է պահել, փայտէ