Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— 130 —

227) ՏԱՊԱԿԱԾ ՎԱՌԻԿ, ՄԻՋՈՒԿՈՎ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 2–4 վառիկ, 1 բուլկի, 1 բաժ. կաթ, 2 դեղնուց, 2 գդալ եղ, կանաչ մաղդինոս և սամիթ, կէս բաժակ թթուասեր (սմետան), 2 գդալ եղ, 3—4 պաքսիմատ (սուխար)։

2 մեծ, կամ 4 փոքր վառիկները լաւ մաքրեցէք՝ ինչպէս յիշուած է ծանօթութեան մէջ, հաւի մէջ լցրէք հետևեալը. բուլկին թրջեցէք կաթնի մէջ, ճմռեցէք, խառնեցէք տաքացրած եղի հետ, որի մէջ առաջուց պէտք է տապակել բաւականաչափ կանաչ և մանր կտրտած մաղդինոս, այդ եղի և բուլկու խառնուրդի մէջ գցեցէք 2 ձու, աղ արէք և այս բոլորը լցրէք վառիկի փորը և կաշին լաւ կարեցէք. ճաշից կէս ժամ առաջ դրեցէք հնոցի մԼջ, վերան շուտ-շուտ եղ ածէք, իսկ վերջն էլ թթուասեր խառնեցէք։ Մօտ բերելու ժամանակ վերան պաքսիմատ շաղ տուէք, բլիւդի վերայ ածեցէք իրա սօուսը։ Եթէ վառիկները փոքր են, կարելի է մի քիչ թրջած զաֆրան շաղ տալ վերան։

Սրա հետ աղցան (սալաթ) մօտ բերէք։

228) ԵՓԱԾ ՎԱՌԻԿ, ՀԱՒ ԵՒ ՀՆԴՈՒՀԱՒ՝ ՍՕՈՒՍՈՎ

Մաքրեցէք յիշեալ թռչուններից մէկը, մաս-մաս արէք, ածեցէք վերան ջուր, աղ արէք և եփեցէք մինչև փափկելը: Մօտ բերելու ժամանակ ածեցէք սկուտեղի (բլուդ) վերայ հետևեալ սօուսներից մէկը՝

1) Խաշած, կամ տապակած սունկեր՝ №№ 148, 149,
2) Կամ սպիտակ սօուս՝ № 124,
3) Կամ կարմիր պորինջանի սօուս՝ № 125:

229) ՎԱՈԻԿ, ԿԱՄ ՀԱՒ ԲՐՆՁՈՎ, ԵՒ ՍՕՈՒՍՈՎ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 2–4 հատ վառիկ, կամ 1 մեծ հաւ, 1 մաղդինոս, 1 գազար, 1½ բաժ. բրինձ, ⅛-¼ ֆ. եղ։