— 133 —
233) ՏԱՊԱԿԱԾ ՓԱՅՏՄՈՐԻԿ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 2 հատ փայտմորիկ (тетеревь), 2—3 գդալ եղ, (կէս բաժակ թթուասեր (սմետան)։
Փետրեցէք, մաքրեցէք, ինչպէս որ յիշուած է ծանօթութեան մէջ, աղ արէք, շամփուրով խորովեցէք և հետզետէ եղ քսեցէք վերան։
Եթէ փայտմորիկը հին է, այն ժամանակ պէտք նրան մի քանի օրով քացախի մէջ թրջել, (քացախների մասին տես գրքի երկրորդ մասը):
Փայտմորիկը կարելի է տապակել և թաւի վերայ, ածեցէք 2 գդալ եղ, տապակեցէք, վերջը կէս բաժակ թթուասեր աւելացրէք։
Կարելի է և կաթսայի մէջ տապակել։
Մօտ բերելու ժամանակ ածեցէք վերան իրանից դուրս եկած սօուսը և մօտ բերէք հետևալ համեմունքներից մէկի հետ՝
1) Ճակնդեղի սօուսով № 143:
2) Կամ եփած կարտօֆլով
3) Եւ կամ մի որ և է թարմ աղցանով (սալաթ), տես այս գլխի վերջը № 238—249:
234) ՖԱՍԵԱՆ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 1 ֆասեան (խոխոբ), կես ֆ. եղ, 3—4 հատ պաքսիմատ (սուխար)։
Ֆասեանը առանց փետրելու պէտք է պահել ամենաքիչ 5—8 օր, ապա մաքրեցէք, գլուխը կտրեցէք և այդպէս պահեցէք դարձեալ մի քանի օր, մնացած փետուրները խանձեցէք վառած թղթի վերայ և քանի որ ֆասեանի մարմինը տաք է՝ նրան տրորեցէք խոզի ճարպով, կամ եղով։ Յետոյ թաւի մէջ գցեցէք և եղով տապակեցէք, տաքացրած եղը գդալով շարունակ վրան արէք և թթուասեր քսեցէք. ֆասեանի մարմինը պատառաքաղով (չանգալ) մի քանի տեղ ծակծակեցէք, որ