— 134 —
աւելի հիւթալի լինի։ Լերդը և փորի անպէտք մասերը չէ գործածվում։ Երբ ֆասեանը լաւ տապակուի իրա եղը մի անգամ ևս վրան արէք, շաղ տուէք պաքսիմատ, մի փոքր էլ տապակեցէք, որ պաքսիմատը կարմրի. ֆասեանը դրէք սկուտեղի վերայ, ածեցէք վերան իրա սօուսը, որի մէջ որ տապակեցիք։
Ֆասեանը կարելի է և շամփուրով խորովել, քսելով վերան եղ և յետոյ շաղ տալ պաքսիմատ։
Սրա հետ մօտ բերէք մի որ և է աղցան (սալաթ):
235) ՎԱՅՐԵՆԻ ԲԱԴ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 2-3 բադ, 1—3 գդալ եղ և քացախ։
2—3 հատ բադը մաքրեցէք, աղով տրորեցէք, մի քանի ժամով քացախի մէջ պահեցէք (տես գրքի երկրորդ մասը), տապակեցէք, թաւի կամ կաթսայի մէջ։ Սրա հետ մօտ բերէք միոր և է աղցան (սալաթ):
236) ՏԱՊԱԿԱԾ ՄՇԱՀԱՒ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 2—4 մշահաւ, ½-1 ֆ. եղ, 2 գդալ թթուասեր (սմետան) 2—3 պաքսիմատ (սուխար) և կանաչ մաղդինոս:
Մաքրեցէք 3—4 հատ մշահաւը, աղ արէք, տապակեցէք հետևեալ կերպով. ½—1 ֆ. եղը գցեցէք կաթսայի մէջ, լաւ տաքանալուց յետոյ, մշահաւը գցեցէք մէջը և թէժ կրակի վերայ տապակեցէք, կաթսան չը ծածկէք և նայեցէք, որ թռչունները չ՚այրուին, դրա համար նրանց պետք է շարունակ շուռ տալ, երբ որ ամեն կողմից լաւ կը կարմրեն, հանեցէք, կտրտեցէք, դարսեցէք սկուտեղի (բլիւդի) վերայ: Կաթսայում մնացած եղի հետ խառնեցէք 2 գդալ մսաջուր և 2 գդալ թթուասեր, կամ սեր, եփ տուէք, ածեցէք մշահաւերի վերայ,