Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— 135 —

շաղ տուէք ծեծած պաքսիմատ և մանր կտրտած կէս գդալ կանաչ մաղդինոս: Մշահաւը ¼ ժամում տապակվում է։

Սրա հետ մօտ բերէք մի որ և է աղցան (սալաթ)։

Ծանօթութիւն: Հին մշահաւը պէտք է փետրել (թեփռել), փորոտել, առաջ թրջել սառը ջրի մէջ, յետոյ սառը և թարմ կաթնի մէջ և ապա այդ կաթնի մէջ էլ մի անգամ եփ տալ:

125) ՏԱՊԱԿԱԾ ԿԱՔԱՒ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 2—3 կաքաւ, կէս գդալ եղ, 2 գդալ թթուասեր (սմետան), 2—3 պաքսիմատ (սուխար) և կանաչ մաղդինոս:

2—3 հատ կաքաւները պատրաստեցէք և տապակեցէք ճիշտ մշահաւի նման № 236։

Գ) ԱՂՑԱՆՆԵՐ (սալաթ) ԵՒ ՔԱՂՑՐ ՈՒՏԵԼԻՔ՝ ՄՍԻ ԵՒ ՁԿՆԵՐԻ ՀԵՏ

238) ԹԱՐՄ ԿԱՂԱՄԲԻ ԱՂՑԱՆ

Մէկ հատ մեծ գլուխ՝ սպիտակ, կամ գունաւոր կաղամբը (քեալամ, կապուստայ)՝ շատ մանր կտրտեցէք, գցեցէք եռ եկած ջրի մէջ և մի րոպէից յետոյ հանեցէք, (կարելի է և ջրի մէջ չը գցել), ածեցէք փլաւքամիչի վերայ, ջուրը բոլորովին քամուելուց յետոյ կաղամբները ածեցէք մի հողէ ամանի մէջ (սալաթնիկ), աղ արէք, ածեցէք վերան 2—3 գդալ պրովանսեան եղ, կամ ձէթ, 2—3 գդալ քացախ, ով որ ուզում է, կարող է գցել և պղպեղ, կամ շաքար:

239) ԹԱՐՄ ՎԱՐՈՒՆԳ (խիար)

Վարունգները մաքրեցէք, բարակ-բարակ կտրտեցէք, աղ արէք, մի ժամից յետոյ միջի ջուրը դէն ածէք, աւելացրէք