ամանների կեղտը կարելի է աւազով ևս մաքրել։ Առհասարակ կերակրի համար պէտք է հողէ և քարէ ամաններ գործածել։
3) Ամեն մի նոր ձեռք բերած աման պէտք է եփել ջրի մէջ՝ քացախի և աղի հետ խառնած (20 մաս աղ և 30 մաս քացախ՝ քաշով)։ Եփած ամանները պէտք է իսկոյն լուանալ տաք ջրով, որպէս զի ոչնչանայ կաթսային կպած թունաւոր կապարեայ մասերը։ Կաթսաների մէջ աղի և թթու կերակուրներ եփելու ժամանակ ջնարակը (глазурь) վեր է գալիս և վնասում է, այդ պատճառաւ լաւ կը լինէր, եթէ այդ տեսակ կերակուրները հողից շինած կաթսաների մէջ եփուէր: ԵԹէ պղնձեայ ամաններ, շատ է գործածվում, գոնէ տարէնը, ամենաքիչ, պէտք է 5—6 անգամ կլայեկել տալ (лудить), որովհետև եթէ այդ տեսակ ամանների մէջ թթու և եղալի կերակուրներ պահուին, կարելի է շատ շուտ թունաւորուիլ։
4) Գործածութիւնից պէտք է հանել ցինկի և կապարեայ (արճիճ, свинецъ) ամանները, որովհետև սրանք էլ թունաւորիչ յատկութիւն ունին։
5) Արծաթէ ամաններից կարելի է գործածել այն, որ մաքուր արծաթից է շինած, իսկ նոր արծաթեայ ամանները նոյնպէս վնասակար են, որովհետև իրանց մէջ պարունակում են ցինկի և պղնձի մասեր, որոնք ինչպէս վերևը յիշեցինք՝ վնասակար են։
Երկաթէ ամանները թէև չեն թունաւորում, սակայն անմաքրութիւնից ժանգոտում են և կերակրի համը փոխում, այս պատճառաւ երկաթէ ամանները պետք է շուտ-շուտ կլայեկել կամ արծնապակել տալ (эмалировать)։
Երբ որ մի որ և է ընտանիքի մի քանի անձաւորութիւն միասին ստանում են միևնոյն հիւանդութիւնը, օր. սրտի բաբախում, թուլութիւն, ստամոքսային խանգարումն ևայլն, դա նշանակում է որ ամաններից է առաջացել, ուստի պէտք է իսկոյն դիմել բժշկին և որպէս զի բժիշկը իմանայ, որ այդ հիւանդութիւնը ամանների անմաքրութեան հետևանքն է, թէ