Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— 140 —

երբ որ բրինձները խաշելուց յետոյ կը քամէք և կաթսայի մէջ եղ կը գցէք, այն ժամանակ փոխանակ ձուի, տակը կը դարսէք եփած և կտրտած ֆասեանը, կամ գառան միսը, իսկ յետոյ կ՚ածէք քամած փլաւը։ Կարելի է փոխանակ ֆասեանի և գառան մսի, գործ ածել և եփած հաւ, կամ վառիկ:

253) ՂԱԲԼՈՒ—ՓԼԱՒ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 3 ֆ. բրինձ, 1 ֆ. եղ, ½ ֆ. քիշմիշ, ½ ֆ. նուշ, ¼ ֆ. սալոր (դամբուլ), ¼ ֆ. գրիշկայ, ¼ ֆ. ալուբալի, ախտայ (չուրչայ), ¼ ֆ. աղջանաբաթ, ½ ֆ. ճանճուռ, ½ ֆ. մեղր, կամ ½ բաժ. շաքար: Այս յիշածներից՝ բացի եղից և մեղրից, որը ուզում էք, կարող էք պակասացնել՝ չ’ունենալու պատճառաւ:

Բրինձը եփեցէք ինչպէս հարկն է՝ № 250, իսկ ղաբլուն պատրաստեցէք հետևեալ կերպով, ½ ֆ. քիշմիշը ընտրեցէք և լուացէք, ½ ֆ. նուշը կճպեցէք, (առաջ խաշեցէք եփ եկած ջրի մէջ, որ հեշտ կճպուեն). և կէս-կէս արէք, ¼ ֆ. սև դամբուլը, ¼ ֆ. գրիշկան, ¼ ֆ. ալուբլի ախտան, եթէ կայ, աղջանաբաթ և ճանճուռ, այս բոլորը երբ որ ընտրեցիք և լուացիք՝ ածեցէք թաւի մէջ, ½ ֆ. էլ եղ գցեցէք և այնքան խաշեցէք, որ եղը ցամաքի, յետոյ գցեցէք ½ ֆ. մեղր, կամ 1½ բաժակ ծեծած շաքար և ապա նորից խաշեցէք. լաւ կարմրելուց յետոյ, կրակից յետ դրէք և երբ եփած փլաւը կ’ածէք սկուտեղի վերայ, այդ ղաբլուն էլ փռեցէք փլաւի վերայ և մօտ բերեք։

254) ԱԼՈՒԲԼՈՎ, ԿԱՄ ՀՈՒՆՈՎ-ՓԼԱՒ

Բրինձը եփեցէք ինչպէս հարկն է՝ № 250: Ալուբլի, կամ հունի կորիզները հանեցէք, խաշեցէք եղի և շաքարի մէջ, այնպէս, ինչպէս ղաբլուն № 253. պատրաստ լինելուց յետոյ, փլաւի հետ ափսէյով (տարելկայ) առանձին մօտ բերէք։