— 141 —
255) ՔԱՇՈՎԻ-ՓԼԱՒ
Ուտիսուայ քաշովի փլաւն էլ պէտք է պասուայ քաշովի պէս եփել՝ (տես № 260), միայն փոխանակ ձէթի, պէտք է եղ գցել և բացի այս՝ այստեղ պէտք է բրինձը թրջել, իսկ ձէթով քաշովի եփելու համար բրինձը չէ թրջվում։
256) ՇԻԼԱՓԼԱՒ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 3 բաժակ բրինձ, 1 սեղանի գդալ եղ, 4—5 գլուխ սոխ և 1 գդալ աղ։
Եղը գցեցէք կաթսայի մէջ, սոխն էլ մանր կտրտած՝ խառնեցէք հետը և տապակեցէք, մինչև որ լաւ կարմրի, աւելացրէք 3 կրուշկայ ջուր. բրինձը լաւ լուացէք և գցեցէք կաթսայի մէջ. մի երկու անգամ եփ գալուց յետոյ, գցեցէք մէջը 1 գդալ աղ և եփեցէք մինչև ուտելը:
ՁԷԹՈՎ ՇԻԼԱՓԼԱՒՆ էլ պէտք է սրա պէս եփել, միայն փոխանակ եղի, պէտք է վերցնել մի մեծ գինու բաժակ ձէթ, այդ ձէթը դաղ անել, ապա կտրտած սոխը ածել մէջը և շարունակել ինչպէս վերոյիշեալը։
257) ԿԱԹՆՈՎ-ՓԼԱՒ
ՀԱՐԿԱՒՈՐ Է Կէս թունդի կաթ, 1 ֆ. բրինձ, 1 սեղանի գդալ մանր ծեծած դարչին, 1 թէյի գդալ աղ, 2 սեղանի գդալ ծեծած շաքար։
Կէս թունդի կաթը եփ տուէք, 1 ֆ. բրինձը լաւ լուացէք և ածեցէք այդ կաթնի մէջ, եփեցէք այնքան, մինչև որ կաթը ցամաքի, բայց եթէ կաթը ցամաքուի և բրինձները դեռ հում լինեն, այն ժամանակ, առանձին, մի քիչ կաթը եփ տուէք և աւելացրէք, աշխատեցէք, որ կաթնով փլաւը, ոչ խիստ թանձր ոչ խիստ նոսր լինի, բրինձը լաւ եփելուց յետոյ մի թէյի գդալ աղ գցեցէք և ապա ածեցէք սկուտեղի (բլիւդի) վերայ,