— 142 —
իսկ փլաւի վերայ շաղ տուէք՝ միասին խառնած 1 սեղանի գդալ ծեծած դարչին և 2 սեղանի գդալ ծեծած շաքար:
258) ԵՂՈՎ ԿՈՐԿՈՏ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 1 քրեղան ցորեն (բրղլացու), 1 քրեղան սոխ, 1 ֆ. եղ և աղ:
Ցորենը հաւանգի մէջ ջարդեցէք, ծեծելու ժամանակ ջրով քիչ նամ տուէք, որ թեփը վեր գայ, ծեծելուց յետոյ թափ տուէք և ածեցէք կաթսայի մէջ, աւելացրէք այնքան ջուր, որ ցորենից էլ մի երկու մատ բարձր կանգնի, դրէք կրակին և եփեցէք, ածեցէք մէջը մի քրեղան կտրտած սոխ, եփելու ժամանակ, եթէ ջուրը ցամաքի, աւելացրէք հեշտաեռի, կամ մի ուրիշ եփ տուած ջուր, այնքան եփեցէք, մինչև որ ցորենի հատիկները բոլորովին փափկեն և մատերի մէջ ճխլուեն, յետոյ 1 ֆ. եղ գցեցէք, խառնեցէք և աղ արէք։
259) ԽԱՇԻԼ (փափայ)
Ցորենը ընտրեցէք և շաջի վերայ լաւ բովեցէք, արկանքով աղացէք, մաղեցէք, բարակը առանձին վերցրէք, իսկ խոշորը՝ առանձին: Եփելու ժամանակ վերցրէք մի քրեղան խոշոր աղած ցորենից և ածեցէք կաթսայի մէջ, վերան ջույ ածէք, դրէք կրակին և եփեցէք, երբ որ նկատէք, որ եփելու ժամանակ ջուրը ցամաքում է, դարձեալ աւելացրէք սամովարի, կամ ուրիշ տաք ջուր, խաշիլի կիսաեփ ժամանակը աւելացրէք 1 բաժակ բարակ մաղած ցորեն և եփեցէք, յետոյ աղ արէք և պատրաստ կը լինի, ապա ածեցէք ափսեների (տարելկայ) վերայ և մօտ բերէք։
Եթէ ուտիս է՝ մանր կտրտած սոխը տապակեցէք եղի մէջ և ածեցէք բաժակների մէջ տեղը. իսկ եթէ պաս է՝ սոխը ձէթի մէջ տապակեցէք: