— 143 —
ՁԷԹՈՎ ՓԼԱՒՆԵՐ
260) ՔԱՇՈՎԻ ՓԼԱՒ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 3 ֆ. բրինձ, 3 քրեղան սոխ, կէս ֆ. (1 բաժ.) ձէթ. կէս ֆ. քիշմիշ:
3 ֆ. բրինձը ընտրեցէք, 2—3 անgամ լուացէք, 1 բաժակ ձէթը և 1 քրեղան օղակ-օղակ կտրտած սոխը ածեցէք կաթսայի մէջ և տապակեցէք, ածեցէք դրա մէջ՝ իւրաքանչիւր քրեղան բրնձի համար՝ 3 քրեղան ջուր, եփ տուէք, բրինձներն էլ ածեցէք մէջը և մի փոքր եփուելուց յետոյ, ածեցէք մի սեղանի գդալ աղ, եփեցէք մինչև որ ջուրը կը ցամաքի, յետոյ բրինձները չորս կողմից վրայ բերէք և մէջտեղը մի թումբ կազմեցէք, երեսը խուփով ծածկեցէք, եփեցէք թոյլ կրակի վերայ մինչև դամը (եփ) կը գայ, զգոյշ կացէք, որ տակը չայրուի, շուտ-շուտ խուփը վերցրէք, շուռ տուէք, որ ջուր դարձած գոլորշին թափուի, կամաց-կամաց եփեցէք:
Եթէ ուզում էք մի կէս ֆ. քիշմիշ ընտրեցէք, լուացէք և ածեցէք փլաւի մէջ տեղը, մի փոքր եփելուց յետոյ փլաւը մօտ բերէք:
261) ՁԷԹՈՎ ՓԼԱՒ
Ձէթով փլաւն էլ պէտք է եղով փլաւի պէս եփել (տես № 250), բայց փոխանակ եղի, պէտք է ձէթ գցել։
262) ՁԷԹՈՎ ՂԱԲԼՈՒ-ՓԼԱՒ
Ձէթով ղաբլու-փլաւն էլ պէտք է եղով ղաբլու-փլաւի նման եփել և գործածել նուշ. քիշմիշ և ուրիշ նիւթերը, այնպէս, ինչպէս ուտիսուանը՝ № 253, սակայն փոխանակ եղի, պէտք է քաղցր ձէթ գցել։