Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— 147 —

մորթեցէք, մաքրեցէք և խաշեցէք սովորական ձևով՝ արմտիքով և համեմունքով։

Մօտ բերէք մի որ և է սօուսով։ Այս շչուկան աւելի համեղ լինելու Համար ծածկած կաթսայի մէջ խաշեցէք՝ կանաչով, արմտիքով և եղով։

267) ԽՈՐՈՎԱԾ ՇՉՈՒԿԱՅ, ԽՈԶԻ ՃԱՐՊՈՎ

Շչուկան մաքրեցէք, աղ արէք, փաթաթեցէք նրան բարակ կտրտած խոզի ճարպով (1 ֆ. ճարպ), թելով կապեցէք և շամփուրով խորովեցէք։

Սրա հետ մօտ բերէք աղցան (սալաթ):

268) ՍԱԶԱՆ, ՍՊԻՏԱԿ ԳԻՆՈՎ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 4 ֆ․ սազան, 2 նեխուր, 4 հատ խոշոր մաղդինոս, 4 թթու վարունգ (խիար), հասարակ և անգղ. պղպեղ, դափնի տերև, ջաւզ, 2—3 բաժ. վարունգի աղաջուր, 2—3 բաժ. խմելու սպիտակ գինի, 1—2 գդալ եղ, 1 գդալ ալիւր:

Սազան կոչուած ձուկը մաքրեցէք, կտրտեցէք, սրա ձկնկիթը (молоки) դէն չը գցէք: 2 նեխուրը, 4 մաղդինոսը և 2 հատ թթու վարունգը կտրտեցէք և կտրտած սազանի հետ ածեցէք կաթսայի մէջ, աւելացրէք մի քիչ հասարակ և անգղիական պղպեղ, ( ⅓ թէյի գդալ ջաւզ), ածեցէք գինի և այդ չափ էլ վարունգի աղաջուր, այնպէս որ ձուկը հազիւ ծածկուի, կաթսան խուփով ծածկեցէք և խաշեցէք թոյլ կրակի վերայ: Երբ որ ձուկը պատրաստ կը լինի, վերցրէք մի գդալ եղ, խառնեցէք մի գդալ ալրի հետ. բաց արէք ձկան քամած բուլիօնով, աւելացրէք, եթէ կամենում էք, էլի մի կէս բաժակ գինի, լաւ եփ տուէք, սազանը դուրս տուէք սկուտեղի վերայ և իրա հետ եփած արմտիքը ածեցէք վերան:

Այս ձևով էլ պատրաստեցէք բրաձուկն (треска)։