Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— 152 —

Թաւի վերայ գցեցէք 1 գդալ եղ, ձուկը դրեցէք նրա վերայ, իսկ ձկան վերայ դարձեալ ածեցէք 2 գդալ եղ, դրէք հնոցի մէջ. երբ որ պատրաստ կը լինի, զգուշութեամբ դուրս տուէք սկուտեղի վերայ և մօտ բերէք, ածելով վերան թթուաշ սօուս՝ № 123։

279) ԹԱՐԹ (բէլուգայ)

Մաքրեցէք, աղ արէք, գցեցէք մի քիչ ջրով կաթսայի մէջ և եփեցէք հետևեալ արմտիքով՝ գազար, մաղդինոս, նեխուր, 1—3 հատ սոխ և 1—2 հատ դափնի տերև. մօտ բերէք վայրի բողկով (խրէն) և քացախով:

Եթէ թարթը աղ արած է, պէտք է գիշերը պահել ջրի մէջ, մինչև հետևեալ օրը՝ եփելը:

280) ՍՊԻՏԱԿ ՍԱՂՄՈՆ (բէլօրիբիցայ)

Մաքրեցէք, աղ արէք, մի ժամից յետոյ գցեցէք սառը ջրի մէջ, եփեցէք արմտիքով և 1—2 հատ անգղ. պղպեղով։

Մօտ բերէք թթուաշ սօուսով՝ № 123:

Բ) ՁԿՆԵՂԷՆ ՍԱՌԸ ԿԵՐԱԿՈՒՐՆԵՐ

281) ՍԱՌԸ ԵՓԱԾ ՃԱՆԱՐ, ԿԱՄ ԿԱՊՈՒՏ

Սաղ-սաղ ձկների փորը դուրս տուէք, կտրտեցէք իւրաքանչիւրը 3—4 մասի, լաւ լուացէք. աղով ջուր եփ տուէք, համը տեսէք, որ աղի, կամ ալանի չը լինի, յետոյ այդ ձկները ածեցէք մէջը, դրէք կրակին, եփ գալու ժամանակ երեսի փրփուրը քաշեցէք մի անգամ էլ լաւ եփ տուէք, այնպէս որ եփ գալուց ջուրը կաթսայի չորս բոլորից թափուի, ինչպէս պատահում է կաթը եփ գալու ժամանակ, որպէս զի երեսի աղբն էլ հետը թափուի (այս տեսակ եփ տալը միշտ պէտք է