Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— 155 —

լինելու պատճառաւ։ Ձուկը փոխանակ խմորի մէջ թաթախելու, կարելի է ուղղակի ալիւր շաղ տալ վերան և այնպէս խորովել:

289) ՏԱՊԱԿԱԾ ՄԱՆՐ[1] ՁԿՆԵՐ

Մանր ձկները մորթոտեցէք, փորոտեցէք, լուացէք, աղ արէք, թաթախեցէք ալրի մէջ և թաւի մէջ երկու երեսն էլ եղով լաւ տապակեցէք։

290) ԵՓԱԾ ՁԿԱՆ ԴՈՇ

Դոշը դրէք հողէ ամանի մէջ, վերան ջուր ածէք և թողէք այդպէս մնայ մի ամբոջ գիշեր. միւս օրը գցեցէք կաթսայի մէջ, հետն էլ ածեցէք 2 բուռը մաքուր և մաղած մոխիր, դրէք կրակին և եփ տուէք, դոշը հանեցէք, ջրի մէջ մի քանի անգամ լաւ լուացէք, կաշին քերեցէք. մաքուր ջուր եփ տուէք, այդ դոշը գցեցէք մէջը և եփ տուէք։

Փոխանակ մոխրի, կարելի է գործածել թեփ. թէ խմորը և թէ թեփը ձկան աղը հանելու համար է, որ շատ աղի չը լինի։


ԵՂՈՎ ԵՒ ԱԼՐՈՎ ՔԱՂՑՐ ԿԵՐԱԿՈՒՐՆԵՐ

291) ԽԱՒԻԾ

Մի քրեղան սոխը օղակ-օղակ կտրտած ածեցէք կաթսայի մէջ, աւելացրէք 1 բաժակ եղ և տապակեցէք, յետոյ ածեցէք էլի 1 բաժակ եղ և 3 բաժակ ջուր, աղ արէք և եփ գալուց յետոյ, ածեցէք այնքան ալիւր, որ եղը, ջուրը և ալիւրը միանան և դառնան միջակ թանձրութեան խմոր, լաւ խաշեցէք մինչև որ կարմրի, շարունակ խառնեցէք, որ չ՚այրուի:

Ձէթով խաւիծն էլ պէտք է այս ձևով պատրաստել, գործ ածելով՝ փոխանակ եղի, ձէթ:

  1. Մանր ձկներին վրացիք ցոցխալ ձուկն են անուանում: