Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Թ

պատրաստելու համար չը պէտք է պղնձէ կաթսաների մէջ պատրաստել, այլ կճուճների կամ քարէ ամանի և կամ արծնապակեայ չուգունի կաթսաների մէջ (эмалированный чугунъ), որը պէտք է միշտ մաքուր պահել, եթէ շատ գործածելուց յետոյ չուգունէ ամանը սևանայ, այն ժամանակ պէտք է 5 կոպէկի քլօրի կիր (хлорный известь) ածել կաթսայի մէջ, լցնել վերան ջուր, եփ տալ մինչև չուգունի սպիտակելը, ապա յետ դնել կրակից, սառեցնել, և մի քանի անգամ լուանալ։ (Այս տեսակ ջրի մէջ կարելի է և դեղնած սպիտակեղէնը (լուածք) լուանալով սպիտակացնել՝ պահելով մէջը ¼ ժամու չափ և յետոյ լուանալ սառը ջրով)։ Մսաջուր պարզացնելու համար հարկաւոր է 2 կաթսայ, մէկը եփելու, իսկ միւսը՝ եփածը դրա մէջ քամելու համար։