ԳԼՈՒԽ Թ
ՊԵՐՈԳՆԵՐ
Ա) ՊԵՐՈԳՆԵՐԻ ԵՒ ԿԱՐԿԱՆԴԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՄՈՐ
Ծանօթութիւն: Պասուայ խմորի համար, իւրաքանչիւր մի բաժակ ջրին հարկաւոր է 1 ֆ. ցորենի ալիւր, իսկ ուտիսուայ իմորի համար, (այսինքն այն խմորի համար, որի մէջ պէտք է եղ և ձու խառնել), պետք է, ջուրը, իւրաքանչիւր մի ֆ. ալրի համար մէկ բաժակից քիչ վերցնել:
Պերոգներ պատրաստելու ժամանակ 6—8 մարդու համար բաւական է 1½ ֆ. ալիւր, որից կարելի է պատրաստել 8 մեծ, կամ, 15—18 փոքր կարկանդակներ: Ամեն մի ֆունտ ալրի համար հարկաւոր է 1 մսխալ չոր թթխմոր (խաշ, դրօժժ), որը պէտք է բաց անել ¼ բաժ. ջրի մէջ՝ աւելացնելով և մի թէյի գդալ ալիւր, ապա պէտք է խառնել և թողնել, որ թթուի և յետոյ խմորը հունցել։ Եթէ խմորը շուտ է հարկաւոր՝ այն ժամանակ թթխմորը պէտք է տաք ջրով բաց անել և մի ¼ ժամից յետոյ խմորը հունցել. իսկ եթէ խմորը առաւոտեան է հարկաւոր՝ թթխմորը պէտք է գիշերը սառը ջրի մէջ բացանել, աւելացնելով մի թէյի գդալ ալիւր, շորով ծածկել և տանը պահել։
Պերոգի պատրաստելը: Հունցած խմորը բարձրանալուց յետոյ, պէտք է խմորի սեղանի վերայ ալիւր քսել և խմորը գրդնակով[1] բաց անել՝ երկայն և լայն. խմորը բաց անելուց յետոյ պէտք է մաքուր երկաթեայ թիթեղի (ժեշտ) վերայ մի քիչ եղ քսել և դորա վերայ փռել այդ խմորը, յետոյ խմորի մի կէսի վերայ պէտք է քսել պերոգների համար պատրաստած միջուկը. իսկ խմորի միւս կէսը վրայ բերել և երկարաձև քառանկիւնի (չորս քնջանի) ձև տալուց յետոյ, պէտք է
- ↑ Գրդնակ—գլանաձև մի փայտեայ կործիք է, որը գործ է ածվում խմոր բացանելու համար։