Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեղ ¼ ժամ ժամանակով, որ խմորը մի քիչ բարձրանայ, ապա իսկոյն դրեցէք տաքացրած հնոցի (փուռ) մէջ: Եթէ փուռը լաւ տաք չը լինի՝ պերոգը հում կը մնայ:

303) ԿԱՐՏՕՖԼԻ ՊԵՐՈԳ

2 ֆ. եփած և մաղի մէջ անցկացրած կարտօֆիլը խառնեցէք 1 ֆ. ալրի, 3 գդալ թթխմորի, 4 հատ ձուի և մի բաժակ եղի հետ, սորանից պատրաստեցէք 2 հատ բարակ խմոր, դորանից մէկը դրէք թաւի վերայ, վերան ածեցէք միջուկ (ֆարշ), ծածկեցէք երկրորդ խմորով և դրէք հնոցի մէջ:

204) ՊԵՐՈԳ՝ ՀԱՒՈՎ ԵՒ ԲՐՆՁՈՎ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 1 հաւ, 2—3 գդալ եղ, 1 բաժ. բրինձ, 3—5 ձու, աղ, պղպեղ, սամիթ և կանաչ մաղդինոս։

Եփած հաւը կտրտեցէք, բոլոր ոսկորները հանեցէք, միսը տապակեցէք 2 գդալ եղի մէջ և խառնեցէք եփած բրնձի հետ, աւելացրէք մի քիչ չաղ մսաջուր (բուլիօն), խառնեցէք և լցրէք պերոգի մէջ:

Իսկ խմորը, որ տեսակից ուզում էք, կարող էք պատրաստել, օր. թթխմորով խմոր, շերտաւոր խմոր և եղով խմոր, կամ փխրուն խմոր:

305) ՍՈՒՆԿՈՎ ՊԵՐՈԳ

ՀԱՐԿԱՒՈՐ Է ½ ֆ. չորացրած սունկ (սօկօ,грибъ), 1 սոխ, աղ, պղպեղ, ¼ ֆ. եղ, կամ ⅓ բաժ. ձէթ:

Կէս ֆ. չորացրած սունկերը լաւ փափուկ եփեցէք, մանր կտրտեցէք. մանր կտրտած սոխը տապակեցէք 2 գդալ եղով, խառնեցէք սունկերի հետ, նորից տապակեցէք, գցեցէք աղ և պղպեղ: Պաս Ժամանակ տապակեցէք ձէթով:

Կարկանդակների համար բաւական է նշանակուած միջուկի միայն կէսը։